Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերջին բաբախյունը

Armen Mkheyan
Հեղինակ`
Armen Mkheyan
18:58, շաբաթ, 02 մարտի, 2013 թ.
Վերջին բաբախյունը
    
Հեղ. Արմեն Մխեյան
Խմբ. Ա Հովակիմյան

    
    

    
«Այս աշխարհը կա միայն այն պատճառով, որ մենք կանք այս աշխարհում, իսկ առանց մեզ այն կմնա միայն ուրիշների համար»: Վահրամը չէր էլ հիշում` որտե՛ղ էր կարդացել այս բառերը, բայց դրանք արդեն մի քանի օր գլխից դուրս չէին գալիս: Վառեց ծխախոտն ու մոտեցավ պատուհանին: Գլուխն էլի պտտվեց: Բացեց պատուհանը, ու թարմ օդը փողոցային աղմուկի հետ խուժեց աշխատասենյակ:
Դուռը թակեցին: Երբ շրջվեց, գործավարուհին արդեն բացել էր դուռը:
-Պարոն Տիգրանյան, այն թղթերն են, որ պահանջել էիք:
-Դիր սեղանին, լա՞վ, - ծուխն արտաշնչելով` խոսեց Վահրամը:
Գործավարուհին թղթապանակը դրեց սեղանին:
-Սուրճ կուզե՞ք:
-Ո՛չ, շնորհակալություն:
Օրիորդն էլ հարց չտվեց` հասկանալով, որ տնօրենին ոչինչ հարկավոր չէ, շրջվեց դեպի դուռը:
-Անի՛, - կանչեց Վահրամը:
Անին շրջվեց.
-Այո՞:
-Շնորհակալ եմ...
Անին մի փոքր զարմացավ: Առաջին անգամ էր, որ իրեն բարձրաձայն շնորհակալություն էր հայտնում: Վահրամը բավականին զուսպ էր բառերն արտասանելիս: Անգամ շնորհակալություն հայտնելը միայն գլխի մեկ շարժումով էր արտահայտում: Անիի դեմքին փոքրիկ ժպիտ խաղաց:
-Խնդրեմ...
Հազիվ էր Անին փակել աշխատասենյակի դուռը, լսվեց բջջայինի ձայնը:
-Հա, հայրիկ:
-Ո՞նց ես զգում քեզ:
-Լավ եմ, - ժպտաց Վահրամը:
-Ես ուզում եմ գալ քեզ հետ այսօր…
-Գալիս ես ի՞նչ անես. միայն պետք է մտնեմ ու պատասխանները վերցնեմ, ուրիշ անելիք չկա, - ընդհատեց Վահրամը, - ամեն ինչ լավ կլինի: Համ էլ մայրիկին ասա այսօր ուզում եմ հյուր գալ:
-Ես էլ աշխատանքից այսօր շուտ դուրս եկա, ասացի մենակ չգնաս: Արփիի հե՞տ ես գալու:
-Չէ, ես մենակ կգամ: Արփին նորից նեղացել է ու այս անգամ շատ լուրջ կարծես: Երեք օր է` չի պատասխանում զանգերիս:
- Բան չկա, կանայք այդպիսին էր: Մայրիկդ էլ այդպես վարվում, հենց ուզում էր որ կարոտեի:
Վահրամը լսեց հոր ծիծաղը, ապա նայեց ժամացույցին որ ցույց էր տալիս 17: 14:
-Կգամ ավելի մանրամասն կպատմես, - ծիծաղով շարունակեց Վահրամը, - մայրիկին կասես ամենահամով ուտելիքները պատրաստի:
-Եղավ, դե սպասում ենք:
Վահրամն անջատեց հեռախոսն ու խորը հոգոց հանեց, ապա բացեց դուռը` կանչելով Անիին:
Երբ Անինին եկավ, Վահրամն արդեն սեղանի մոտ էր, ու թղթապանակները դնում էր դարակը:
-Թղթերը վաղը կնայեմ: Այսօր պետք շուտ գնամ, դու էլ կարող ես այսօր շուտ գնալ:
Հետո մի քանի հանձնարարական տալով՝ վեր կացավ, վերցրեց կոստյումն ու դուրս եկավ: Վերելակում գլուխն էլի պտտվեց: Մի պահ թվաց` ոչինչ չի տեսնում: Երբ նստեց մեքենան, գլուխն առավ ափերի մեջ: Մի բան այն չէր. ամեն ինչ ավելի լուրջ էր, քան պատկերացնում է:

    
    
***

    
    
-Երիտասա՛րդ, կարո՞ղ եմ օգնել:
-Բժիշկ Սեդրակյանը տեղո՞ւմ է: Եկել եմ հետազոտության արդյունքների ետևից, բայց ուզում էի անձամբ հանդիպել:
-Իհարկե, հիմա նա կգա: Կասե՞ք Ձեր անունը:
-Վահրամ Տիգրանյան:
Փնտրտուքը երկար չտևեց:
-Կխնդրեի նստեք, մինչև բժիշկը գա, - քիչ հետո առաջարկեց բուժքույրը:
-Շնորհակալ եմ:
Միջանցքում ոչ ոք չմնաց, բուժքույրը հեռացավ` հավանաբար, բժշկին տեղյակ պահելու համար: Վահրամի ուշադիր հայացքից չվրիպեց բուժքրոջ շփոթմունքը: Գրպանից հանեց բջջայինն ու սեղմեց զանգի կոճակը: Հեռախոսի էկրանին հայտնվեց Արփի անունը: Նորից անհասանելի: Այդպես էր արդեն երեք օր շարունակ: Նա չնկատեց` ինչպես բժիշկը մոտեցավ:
-Բարև: Ես քեզ մենակ չէի սպասում, անկեղծ ասած: Կարող ենք ինձ մոտ անցնել:
-Բարև ձեզ, - շփոթվեց Վահրամը, - չեմ ուզում անհանգստացնել ինձ հարազատ մարդկանց, - ժպտալով շարունակեց:
Սեդրակյանը ձեռքը մեկնեց արդեն ոտքի կանգնած երիտասարդին:
- Իսկապես, որ մեծ սիրտ ունես, - փորձեց կատակել բժիշկը:
Վահրամի դեմքին նորից ժպիտ հայտնվեց:
-Ներս գնանք:
Երբ ներս մտան Վահրամի ականջին հասավ կնոջ ձայն:
-… Այնքան երիտասարդ է:
Սենյակում երկու բուժքույրերն էին, որ տեսնելով ներս մտնողներին` սենյակից դուրս եկան:
-Ինչպե՞ս ես քեզ զգում այսօր, - հարցրեց բժիշկը, երբ նստեցին:
-Գրեթե ոչինչ չի փոխվել՝ նույն թուլությունն ու գլխապտույտները:
-Պարզ է, - գլուխը կախեց բժիշկը՝ ձևացնելով թե կարդում է բժշկական հետազոտության արդյունքները, որը կարդացել էր արդեն մի քանի անգամ:
    
-Հասկանալի է... Անկեղծ ասած ես կուզեի նաև քո մտերիմներից մեկի հետ զրուցել:
-Հարկավոր չէ, բժիշկ: Հասկանում ու զգում եմ, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Ասեք ինչպես կա:
-Լավ, բայց ինձ համար ևս շատ դժվար է ասել քեզ... չգիտեմ` ի՛նչն է պատճառը, - բժիշկն ակնհայտորեն հուզվեց:
Մի պահ լռություն տիրեց: Վահրամը չէր նայում բժշկի կողմը: Նրան ամեն ինչ պարզ դարձավ: Իր վիճակն ավելի քան ծանր է: Վերջապես խախտեց լռությունը.
-Որքա՞ն ժամանակ ունեմ:
-Հաստատ չեմ կարող ասել, դեռ երիտասարդ ես, և օրգանիզմը կարող է պայքարել, ուղղակի ամեն ինչ շատ արագ է զարգացել:
Բժիշկը թղթերը մեկնեց Վահրամին: Նա մի քանի րոպե լուռ կարդում էր ու նայում տոմոգրաֆիայի արդյուննքերը:
-Գլխուղեղի այդ հատվածում վիրահատական միջամտությունն անհնար է, որքան թույլ են տալիս իմ գիտելիքները հասկանալ:
-Այն բավական արագ է աճում, իսկ աճը մեծացնում է ներգանգուղեղային ճնշումը: Խնդիրն այն է, որ ցանկացած պահի կարող են վնասվել անոթներն ու այդ ժամա...
- Մահն ակնթարթորեն կլինի, - շարունակեց Վահրամը:
-Ո՛չ, այդպես մի ասա, եթե կա մեկ հույսի նշույլ անգամ, պետք հավատալ դրան:
Վահրամը նայեց ուղիղ բժշկի աչքերի մեջ:
-Այդ հույսի նշույլը իմ պարագայում միայն կյանքիս տանջալից րոպեներն է շատացնելու:
-Տղաս, դեռ երիտասարդ ես, գուցե ամեն ինչ այլ կերպ լինի. պետք է փորձել ամեն դեպքում...
-Ես կարծում եմ եթե վիճակված է մեռնել, ուրեմն մահվանը պետք է ընդունել արժանապատվորեն: Այսպես թե այնպես, մեռնելու ես մի օր:
-Վահրամ, որդիս, ամեն դեպքում լսիր իմ խորհուրդը, այսօր շատերը բուժվում են, և դեռ հույս կա...
-Ես գիտեմ, բայց նրանք գուցե հավատում էին, որ կապաքինվեն, ու իրենց հավատը օգնում է, բայց ես չեմ հավատում:
Վահրամը վեր կացավ:
-Կարծում եմ, դեռ կհանդիպենք, երբ սկսվեն ավելի ուժեղ ցավեր, ստիպված կլինեմ նորից դիմել ձեզ...
-Ես առաջարկում եմ մտածել բուժում սկսելու մասին, և գուցե նաև վիրահատության:
Վահրամի դեմքին տխուր ժպիտ երևաց:
-Կմտածեմ: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ...

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5244 | 0 | 0
Facebook