Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անմահ հերոս հերոսուհի հայուհիներ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
10:31, կիրակի, 15 հունվարի, 2017 թ.
Անմահ հերոս հերոսուհի հայուհիներ

Անմահ հերոս հերոսուհի հայուհիներ
     Արցախյան ազատագրական պայքարում
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ
     1․Աբաղյան Ադելա Բաբկենի
     Ծնվել է 12.10.1969 Շուշիի Քարինտակ գյուղում
     Անդամագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատին, որի կազմում կռվել է նաև նրա ամուսինը
     1992Թ․ հունվարի 26-ին Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտում վիրավոր ամուսնուն մարտադաշտից հանելու ժամանակ զոհվել է ՀԱՎԵՐԺ ՓԱ` ՌՔ
     2․Հակոբյան Լենա Խորենի
     Ծնվել է 21․10․1936 Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում
     Անդամագրվել է գյուղի ինքնապաշտպանական ուժերին, ցուցաբերել է է խիզախություն Կիչան գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ։
     Զոհվել է 12 հունիս 1992թ․ գյուղի պաշտպանության ժամանակ ՀԱՎԵՐԺ ՓԱ` ՌՔ

3․ Բաղդասարյան Հասմիկ Բախշիի
     Ծնվել է 26.06.1970 Շուշիի քաղաքում
     Մասնակցել է Շուշիի ազատագրմանը, որպես ազատամարտիկ և բուժքույր, Չլդրանում 10 օրվա մեջ 170 վիրավոր ազատամարտիկ է դուրս բերել առաջին դիրքերից
     Զոհվել է 22․08․1992 Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ ՀԱՎԵՐԺ ՓԱ` ՌՔ

4․ Առաքելյան Նարինե Ալեքսանի
     Ծնվել է 03.08.1976 Շուշիի Քարինտակ գյուղում
     Գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում մասնակցել է գյուղի ինքնապաշտպանության համար մողվող մարտերին
     Զոհվել է 26 հունվար 1992 մարտական գործողությունների ժամանակ
     ՀԱՎԵՐԺ ՓԱ` ՌՔ

5․Աբրահամյան Նունե Վլադիմիրի
     30.7.1966, Երևան – 31.1.1994, Օմարի լեռնանցք (Քարավաճառի շրջան) 1990 թվ ավարտել է ֆիզկուլտ ինստիտուտի նետաձգության ֆակուլտետ, բազմակի չիմպիոն, Արցախյան ազատամարտի ժամանակ մասնակցել է բավականին մարտական գործողությունների զոհվել է Յաշնակ գյուղի մոտակայքում, նահատակությունից հետո կազմակերպվել է Հայաստանի Նունե Աբրահամյանի անվան նետաձգության մրցույթ Նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոն։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտորոսյի հայկական պետական ինստիտուտը (1990) ։ 1991-94-ին աշխատել է Երևանի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնում։ 1992-94-ին «Արծիվ-24» գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Առաջաձոր, Դրմբոն, Հաթերք, Սաաանզի ջրամբար, Կուսապատ են), Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ), Կուբաթլոփ, Զանգելանի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է առաջին գծում, վիրավոր ազատամարտիկներին բուժօգնություն ցույց տալու ժամանակ։ Թաղված է Եռաբլուրում։
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

6․Դանիելյան Աղավնի Արամայիսի
     Ծնվել է 1959թ․Ստեփանակերտում
     Արցախյան շարժման հենց սկզբնական օրերից ակտիվ մասնակցություն էցուցաբեր, մասնակցել է Արցախի տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին,
     Մարտադաշտում ստացված վերքերի հետևանքով մահացել է 2․11․1996թ․Ստեփանակերտում
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

7․Մկրտչյան Սվետլանա Ալեքսեյի
     Ծնվել է 27.12.1960 Մարտակերտի Վանք գյուղում
     Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ մասնակից, անդագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատին ու մասնակցել մարտերին, Զոհվել է 20․01․1993 Վանք գյուղի ինքնապաշտպանական մարտում
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

8․Եսայան Ռուզաննա Ժորայի
     Ծնվել ՝է 17.11.1968, Էջմիածին (այժմ՝ Վաղարշապատ) –
     Զոհվել է 12.12.1992, գ. Էդիլլու (այժմ՝ գ. Ուխտաձոր՝ Հադրութի շրջանում)
     1992թ․ անդամագրվել է Էջմիածնի երկրապահ ջոկատին, որպես ազատամարտիկ, բուժքույր, մասնակցել է Հադրութի շրջանի մարտերին
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

9․Կարինե Վլադիմիր Գևորգյան
     Ծնվել է 1956թ. դեկտեմբերի 7-ին Վարդենիսի Խաչաղբյուր գյուղում, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում ապա Երևանի Ճարտարագիտական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ, ավարտելուց հետո աշխատել Նաիրիտ գործարանի քլորի արտադրամասում, Արցախյան ազատագրական պայքարի հենց սկզբից սկսում է ակտիվ մասնակցություն ունենալ, մտնում է Արցախ հայրենակցական միության շարքեր, ընդունվում վարչության անդամ ու օգնում ազատամարտիկներին ու նրանց ընտանիքների օգնության կազմակերպման հարցերում, հետո մեկնեց մարտական ջոկատի կազմով մարտի դաշտ, որտեղ ցուցաբերեց խիզախություն, հավասար կռվեց հերոս տղերքի հետ, միաժամանակ իրականացնելով առաջին օգնություն քաջերին։ Կարինեն Արցախ մեկնեց 1992 թ փետրվարին, Մասնակցեց Մարտակերտի մի շարք գյուղերի ազատագրման մարտերին, Բերձորի մարդասիրական միջանցքի բացման մարտերին, Կոմանդոսի հրամանատարությամբ Ստեփանակերտի մոտ գտնվող գյուղերի թուրքական հենակետերի վերացմանը, Մոնթե Մելքոնյանի հրամանատարության ներքո հասավ Վայկունիք, նպատակ ուներ անձամբ մասնակցելու Մարտակերտ քաղաքի ազատագրման մարտերին, բայց ... 1993թվականի հունիսի 13 -ին Մաղավուզի պաշտպանության համար մղվող մարտում վիրավորում է, սակայն վիրավոր Կարինեն փորձում է օգնել վիրավոր ազատամարտիկներից մեկին և նրան դուրս բերել առաջին գծից, սակայն զոհվում է: Կարինե Գևորգյանը ամփոփված է Եռաբլուր զինվորական պանթեոնում ՀԱՎԵՐԺ ՓԱ` ՌՔ

10․ Հեղինե Լյուդվիգի Բդոյան
     Ծնվել է 30.05.1973 Երևան
     Զոհվել է 16․11․1992Հադրութ Ուխտաձոր
     1992թ․ կամավոր գրվել է որպես ազատամարտիկ Հադրութի ջոկատ ապա Մանվել Գրիգորյանի ջոկատ
     Ավարտել է Երեւանի թիվ 61 դպրոցը: Միշտ երազել է դառնալ բուժքույր, բայց, ժամանակի հրամայականով, զինվորագրվեց Արցախի ազատագրական պայքարին: Երեւանի ոսկրաբանական հիվանդանոցում խնամում էր վիրավոր ազատամարտիկներին, նրանցից լսում թուրքերի վայրագությունների մասին: Նրա մեջ արթնանում էր վրեժխնդրությունը եւ ձգտում էր շուտափույթ հասնել մարտադաշտ: …Հեղինեի մոր ծննդյան օրն էր: Մոր համար նվեր գնելու պատրվակով Հեղինեն դուրս է գալից տանից եւ մեկնում Արցախ: Սկզբում միանում է Հադրութում մարտնչողներին, հետո` Մանվել Գրիգորյանի ջոկատին, իր համար ընտրում է Հերմինե ծածկանունը՝ ծնողներից ծածուկ մնալու համար:
     … Ուղտաձոր գյուղի ազատագրման համար թեժ մարտեր էին մղվում: Գրոհի վճռական պահին հեռախոսի լարը կտրվում է: Խիզախ աղջիկը, առանց հրամանի, արհամարհելով վտանգը, դուրս է թռչում խրամատից, վերցնում կտրված լարը, վազում առաջ` գտնելու վնասված տեղը: Թշնամին նկատում է անահ աղջկան ու կրակն ուղղում նրա կողմը: Հեղինեն մեծ դժվարությամբ գտնում է վնասված հատվածը, վերականգնում կապը, բայց կատարվում է ցավալին` նա ծանր վիրավորվում է: Տղաները նրան հասցնում են Հադրութի հիվանդանոց, բայց արդեն ուշ էր… Հեղինեն վերջին անգամ հավատով նայում է մարտական ընկերներին եւ ընդմիշտ փակում սեւ աչքերը: Նորքի զանգվածի գերեզմանոցում հանգչում է հայ հերոսուհու աճյունը: Հուշաքարին պատկերված են ինքնաձիգ եւ հեռախոսալար: Տեղին է ասված. «Առյուծն առյուծ է` լինի էգ, թե որց»
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

11․ԱՍՐՅԱՆ ՍՏԱԼԻՆԱ ԽՈՐԵՆԻ
     1973 - 1993 թթ.
     Ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում, ուր 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում: Մի կերպ փրկվելով 1990թ. Բաքվի հունվարյան հայկական ջարդերից` ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Սովորել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի բուժակների ֆակուլտետում եւ միաժամանակ աշխատել զինվորական հոսպիտալում: Անուհետեւ զինվորագրվել է ԿՊՇ-ի թիվ 3 գումարտակում՝ որպես բուժքույր:
     Անդամագրվել է Սամվել Հարությունյանի պաշտպանական գումարտակ, որպես բուժքույր, մասնակցել է մի շարք մարտերի Կչոխուտ գյուղի մոտ 1992 հոկտեմբերի 12․ազատագրման ժամանակ վիրավորվում է, ապաքինվելուց հետո միանում է նորից պայքարին
     Զոհվել է 1993թ. մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղում, ականի պայթյունից: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության համար» եւ «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով: Ամուսնացած չէր: Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում:
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

12․Աղավնի Հարությունի Տեր Ստեփանյան
     Ծնվել է 18.06.1966 Երևան
     1984թ․ երգել ու պարել է Ակունք ու Զարթունք երգի ու պարի համույթներում, նկարահանվել մի շարք ֆիլմերում;
     Անդամագրվել է ԱԻՄ ջոկատին, որպես բուժքույր
     Զոհվել է հուլիսի 29 Արմավան գյուղի ինքնապաշտպանական մարտում
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

13․Սարգսյան Մարետա Բենիկի
     Ծնվել է 02.07.1965 Մասիսի Նոր-Խարբերդ գյուղում
     1990թ․ անդամագրվել է Մեծն Տիգրան աշխարազորային գնդին ու մասնակցել ազատագրման ու ինքնապաշտպանության փառահեղ ուղի ՝ Բերձոր, Շահումյան, Ստեփանակերտի մատույցներ և այլ բնակավայրեր 1991թ․ տեղափոխվել է Զորավար Անդրանիկ ջոկատ մասնակցում ինքնապաշտպանական ու ազատագրական մի շարք մարտերի
     1992 ապրիլի 10-ին վիրավորվում է արկի բեկորից, ապրիլի 18 մահանում հիվանդանոցում
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

14․ Մարտիրոսյան Զոյա Արշակի
     ծնվել է Երևանում, եղել է Վերին Շենի ջոկատի բուժքույրը 1992թ․ մարտի 1-ին Մանաշիդում վիրավորում է, մարտի 3-ին մահաՑԵԼ Երևան տեղափոխելու ճանապարհին
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

15․ Նասիբյան Ալինա Ամիրի
     Ծնվել է 19.08.1975 Արցախյան շարժման ակտիվ մասնակից, մասնակցել է մի շարք բնակավայրերի ազատագրման մարտերին
     1997թ․ հուլիս 17 ին մահացել է պատերազմի ժամանակ ստացած բեկորային վերքերից
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

16․ Ավանեսյան Աննա Սարգսի
     Ծնվել է 06․12․1935
     Զոհվել է 03․05․1993
     Աշխատել է Ստեփանակերտի հիվանդանոցում, որպես քույր -տնտեսվար ․ ապա տեղափոխվել Հոսպիտալ
     բազում անգամ իր արյուն է ներարկել ու փրկել ազատամարտիկների կյանքը
     Զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ 03․05․1993
     Ամուսնացած էր ուներ 6 երեխա
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

17․ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ
     ծնվել է 1960 թվականի փետրվարի 13-ին, Արցախ աշխարհի Մարտունու շրջանի Հացի գյուղում: 1967 թվականին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը: Բնատուր ընդունակությունների շնորհիվ 4-րդ դասարանից միանգամից տեղափոխվել է Ստեփանակերտի մաթեմատիկական թեքումով դպրոցի 6-րդ դասարան: 1976 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հեռակա բաժին: Աշխատել է Ղարմետաքս կոմբինատում, որպես հերթափոխի պետ: Եղել է հրաձգության չեմպիոնուհի, նաեւ՝ շախմատի չեմպիոնուհի: Զոհվել է 1993 թվականի օգոստոսի 18-ին, Սանասարի /Կուբաթլու/ շրջանի Ամուտեղ /նախկին
     Բաշարաթ/ գյուղի համար մղվող մարտերում: 1993 թվականի օգոստոսի 18-ին անհավասար մարտում 15 մարտիկներից շատերը զոհվում են: Մարգարիտն ու Վազգենը ուղիղ նշանառությամբ խփում են մոտեցող հակառակորդին, բայց շուտով Մարգարիտը նույնպես խփվում է կրծքից եւ տեղում մահանում: Արյունալի մարտը տեւում է մոտ մեկ ժամ: 15 մարտիկներից ողջ են մնում միայն 3-ը, ովքեր կռվում են այնքան, մինչեւ տեղ է հասնում օգնությունը եւ թշնամուն ետ են շպրտում:

     ՀԵՂԻՆԱԿ ՍՈՒՍԱՆՆԱ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6372 | 0 | 0
Facebook