Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էմոները ունեն ինքնասպանության հակում..

Emo Armenia
Հեղինակ`
Emo Armenia
22:49, երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2016 թ.
Էմոները ունեն ինքնասպանության հակում..
    
    
Ինչի՞... Գուցե նրա համար, որ երբ որ դուրս են գալիս փողոց, հետևներից շատ գեղեցիկ բառային շարքեր եք նետում: Կամ նրա համար, որ թույլ չեք տալիս նրանց՝ իրենց հասարակության լիարժեք անդամ զգալ, որ առիթը բաց չեք թողնում նրանց ապացուցելու, որ եթե Ձեր նման չեն, ուրեմն Ձեր թշնամին են: Գուցե նաև նրա համար, որ խտրականությունը դպրոցներում Էմոների հանդեպ ա կիրառվում: Իբր դպրոցում չի կարելի շպարվել, դե իսկ ավելի կոնկրետ՝ չի կարելի եթե Էմո ես, իսկ եթե գլամուռ ես, да пожалуйста, գյաջվիր на здоровье: Երեխեքը շատ հաճախ չեն ընդունում, ծաղրում են, ուսուցիչները հաճախ դասի ընթացքում քարոզներ են կարդում, ակնարկներ անում՝ «սխալ» կյանք ընտրած մարդկանց վերաբերյալ: Անցնենք ընտանիքին. մեր հասարակությունը նենց միջավայր է ստեղծել Էմոների համար, որ յուրաքանչյուր հայ ավանդական ընտանիք էդ փաստը ոչ թե ծանր է տանում, այլ ամբողջ ուժերը ներդնում է երեխային փոխելու ուղղությամբ: Հա՛, ինչ ուժ ներդնել, բռնություն է կիրառվում՝ բառիս ամենաբուն իմաստով: Հոգեբականան բռնությանը անկեղծ չեմ էլ ուզում անդրադառնամ: Տնային կալանք, պատժամիջոցներ, սպառնալիքներ: «եթե չփոխվես դուրս կվռնդեմ տնից: Ինձ քո նման երեխա պետք չի: Սաղ նորմալ են, մենակ Դու ես սենցը իմ գլխին»: Ո՞ր Էմոն չի անցնում էս ամեն ինչի միջով: Բոլորս էլ անցնում ենք: Ինչի՞. դե մենք պրոպոգանդում ենք բիսեքսուալիզմ, մեր տղաները շպարվում են, ունեն երկար մազեր: Մենք ի սկզբանե մեր պատմությունից ունեցել ենք հետևալ գաղափարները՝ չծխել, չխմել, չօգտագործել թմրանյութեր, չապրել անկանոն սեռական կյանքով, պրոպոգանդել բուսակերություն, լինել բնապահպան: Մենք միավորվել ենք մեր Արվեստով՝պայքարելու բռնության դեմ: Իսկ էսօր Էմո բառը լսելիս բոլորը ասում են - ԻՆՔՆԱՍՊԱՆ!!! ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ!
Նյութս ավարտում եմ հարցով, պատասխանը յուրաքանչյուրդ Ձեր մեջ որոշեք... Որտեղի՞ց սկսվեց Էմոյական ինքնասպանությունը: Ովքերո՞վ ենք մենք շրջապատված...
     Միացեք մեր էջին ֆեյսբուքում Emo Armenia
     #emoarmenia
Աղբյուրը` EMO ARMENIA
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6511 | 0 | 0
Facebook