Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էմոները երիտասարդական էմո-ենթամշակույթի ներկայացուցիչներն են

Emo Armenia
Հեղինակ`
Emo Armenia
09:43, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Էմոները երիտասարդական էմո-ենթամշակույթի ներկայացուցիչներն են

Էմոները երիտասարդական էմո-ենթամշակույթի ներկայացուցիչներն են, որոնք առաջացել է համանուն երաժշտական ոճի երկրպագուների բանակի հիման վրա, նրանց անվանում են էմո-կիդեր (emo + անգլ. kid' երեխա): Զգացմունքների արտահայտումը էմո-կիդերի (emokids' նրանք, ովքեր իրենց դասում են էմո-ենթամշակույթին) գլխավոր կանոնն է: Նրանց առանձնացնում է ինքնաարտահայտումը, անարդարությանը դիմադրելը, առանձնահատուկ, զգայուն աշխարհընկալումը: Հաճախ էմո-կիդը խոցելի ու դեպրեսիվ է: Էմո-ենթամշակույթի հակառակորդները կարծում են, որ այն արմատավորում է դեպրեսիա և քարոզում ինքնասպանություն: (Սա սխալ կարծիք է) Էմո-կիդեր կան նաև Հայաստանում: Առաջին հայացքից նրանք տարօրինակ են թվում, բայց սովորական մարդիք են արտասովոր ցանկություններով: Հայաստանում այս երևույթը ավելի թյուր տարածում է գտել և շատերը հաճախ ուղակի ոճափոխություն են ուզում անել և ընտրում են Էմոների ոճը, իրենց էլ անվանելով Էմո ' չհասկանալով այդ բառի իմաստը: (Նրանց անվանում ենք` Նիֆարմալ)
     Առաջին անգամ այս տերմինն օգտագործվել է 1985 թվականին: Կատակով այդպես անվանում էին երաժշտական խմբերին, որոնք սկսեցին նվագել տարօրինակ երաժշտություն՝ վոկալային տարրերով պանկ: Հենց այդ ժամանակ ի հայտ եկան էմոների գլխավոր հատկանիշները' դյուրազգացությունը և լիրիկան: 1990ական թվականներին, էմոերի ոճը տարածվեց ամբողջ աշխարհով, անկախ նրանից՝ հետևողներն այդ երաժշտության հանդեպ սեր ունե՞ն, թե ոչ: Իսկ 2000 թվականին այն դարձավ ենթամշակութային երևույթ: Էմո երեխաները նախընտրում են յուրահատուկ ոճ: Նրանք հագնում են սև գույնի հագուստ' վարդագույնի, մանուշակագույնի կամ այլ վառ գույնի զուգակցությամբ: Կրում են տարբեր տեսակի թևկապեր, գոտիների վրա՝ արծաթագույն նախշեր, նրանց ձեռնոցների մատնածայրերը կտրված են, իսկ պայուսակը զարդարված է կրծքանշաններով: Էմոների մազերը փակում են մի աչքը' հիմնականում ձախը: Կարելի է տեսնել նեղ ջինսով էմո տղաների: Հակաէմոները նրանց երբեմն բնորոշում են որպես էմո աղջիկ' պարզաբանելով, որ տղաները ոչնչով չեն տարբերվում աղջիկներից՝ նույն սանրվածքը, հագուստի գույները, բնավորությունը: Քանի որ խոսեցինք բնավորությունից՝ նշենք, որ այն բնորոշվում է էմոների հագուստով. վառ գույնը՝ սևի մեջ. մի կողմից՝ մութ ու մռայլ աշխարհը, մյուս կողմից' սերը, ռոմանտիկան:
     Ասեմ, որ հակաէմոների մեծամասնությունը քարոզում են թյուր, սխալ ու չափազանցված կեղծ լուրեր` արատավորելով մեզ:
     #emoarmenia #էմո #ենթամշակույթ

Աղբյուրը` Emo Armenia
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8865 | 0 | 0
Facebook