Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այն, ինչ հավերժ է...

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
20:49, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2013 թ.
Այն, ինչ հավերժ է...

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ: »

Գիրքը բոլոր ժամանակներում եղել է ամենանվիրկան մասունքը՝վաղ միջնադարից, մինչև մեր օրերը: Այն սրբացավ հենց իր ծննդի պահից: Սրբացվեց ոչ միայն գիրը, այլև նրան ստեղծողները, որոնք գրքին շունչ ու կենդանւթյուն տվեցին՝ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Վռամշապուհ արքան: Գիրքը այնքան մեծ արժեք է ունեցել մեզ՝ հայերիս համար, որ դեռ դարեր առաջ մարդիկ իրենց կյանքի գնով փրկել են գիրը, որպեսզի այն փոխանցվի սերնդեսերունդ և պահպանվի հավերժ: Մաշտոցի այբուբենն առանձնահատուկ է: Արդեն 16 դար է, ինչ հայ և օտար անվանի լեզվաբանների հիացմւնքի ու զարմանքի առարկան է գլուխգործոց դարձած հայոց այբուբենը: Ինչպես և Սայաթ Նովան կասեր՝ «մեր գիրն ուրիշ գրեն է»: Իսկ շատ անվանի լեզվաբանների կարծիքով, հայրենիքը թերևս ամենից առաջ լեզուն է, գիրն է, առանց որի անհնար է գոյատևել ու զարգանալ: Գրերի գյուտը հայ ժողովրդի հետագա ողջ պատմության մեջ դարձավ ազգային պահպանության լծակ: Այդպես էր ոչ միայն 5-րդ դարում, այլ նաև 19-րդ դարում, երբ Խ.Աբովյանը դիմելով հայ նորահաս երիտասարդներին հաղորդում էր տաս լեզու սովորել, բայց հայ լեզուն ամուր պահել: «Մեր ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը»: Եվ իսկապես, մեր ազգը այդքան հալածանքներից հետո չէր կարող ոտքի կանգնել, չէր կարող գոյատևել և ի վերջո ծաղկել՝ հավերժացնելով գիրն ու սերնդեսերունդ փոխանցելով գրի արժեքը: Եթե մի օր մենք կորցնենք մեր գիրն ու գրականությունը, ապա կկորցնենք մեր հայրենքիը, մեր պատկանելությունը՝ կորցնելով ինքներս մեզ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4876 | 0 | 0
Facebook