Նոյեմբերի 23-ին «Ծրագրային համագործակցության կառուցակարգի» շրջանակներում անկախ փորձագետներ Հարալդ Հարդվինքն (Դանիա) ու Ջեմմա Բինյոլը (Իսպանիա) այցելեցին Արդարադատության ակադեմիա:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց եվրոպացի փորձագետներին, ովքեր Հայաստանում են կարիքների գնահատում անցկացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց արդյունավետությունը: