Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լեհաստանում բնակվող երեք հայ նկարչուհիների համատեղ ցուցահանդես Վարշավայում

Artur Manukyan
Մամուլի խոսնակ`
Artur Manukyan
18:02, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2016 թ.
Լեհաստանում բնակվող երեք հայ նկարչուհիների համատեղ ցուցահանդես Վարշավայում

Նոյեմբերի 16-ին Վարշավայի Մշակույթի զարգացման կենտրոնի ցուցասրահում տեղի ունեցավ Լեհաստանում բնակվող հայազգի նկարչուհիներ Հելեն Արութի, Բարբարա Բիելեցկա-Վոժնիչկոյի և Անի Մուրադյանի գեղանկարչական, կերամիկական աշխատանքների և վիտրաժների համատեղ ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսը կրում էր «Հայկական լեհական էությունը» խորագիրը։

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով իր խոսքում ողջունեց հայ նկարչուհիների տպավորիչ աշխատանքներով ցուցահանդես կազմակերպելու համատեղ նախաձեռնությունը։ Դեսպան Է․Ղազարյանը ուրախությամբ նշեց, որ սա այն բազմաթիվ օրինակներից մեկն է, որն ապացուցում է Լեհաստանում ապրող մեր հայրենակիցների ընդգրկվածությունը Լեհաստանի հասարակական և մշակութային կյանքին, որոնց արդյունքում ստեղծված բարիքները հավասարապես հպարտություն են հայերի և լեհերի համար։
     Միջոցառման բացման արարողությանը ելույթներով հանդես եկան նաև ցուցահանդեսի կազմակերպիչներն ու հեղինակները։
     Ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև 2016 թվականի նոյեմբերի 30-ը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3191 | 0 | 0
Facebook