Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչներին

Artur Manukyan
Մամուլի խոսնակ`
Artur Manukyan
22:26, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2016 թ.
Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչներին

Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:
    

Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
    

Նույն օրը կկայանա նաև ԱլԳ գիտության և տեխնոլոգիաների նախարարների՝ հետազոտության և նորարարության հարցերին նվիրված երկխոսությունը:

Երևան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
    

ՏԵԽՆԻԿԱԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
     Հավատարմագրման կարգը, ինչպես նաև միջոցառման օրակարգի հետ կապված տեղեկատվություն հասանելի են ԱԳՆ պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով՝ http://mfa.am/hy/press-info/:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2896 | 0 | 0
Facebook