Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկաթուղային WikiLeaks - Խլղաթյանների կլանը

Davtyan Artem
Հեղինակ`
Davtyan Artem
00:40, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2016 թ.
Երկաթուղային WikiLeaks - Խլղաթյանների կլանը
     Այս անգամ էլ անդրադառնանք երկաթուղում արդեն վաղուց տեղավորված Խլղաթյանների կլանին: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ կլանի անդամներից մեկը ամուսնացավ լուսահոգի Համբարձում Ղանդիլյանի աղջկա հետ: Դրանից հետո բարեկամներով լցվեցին ու մի լավ դիրքավորվեցին երկաթուղում: Երբ ռուսները եկան ղեկավարության, Խլղաթյաններից մեկն արդեն սեփականաշնորհել էր երկաթուղայինների պոլիկլինիկայի շենքը, մյուսը սեփականաշնորհել էր Գուգարքում գտնվող երկաթուղայիններին պատկանող մանկական ճամբարը, իսկ Աշոտ Խլղաթյանը, ում մասին խոսելու ենք, բաշարեց վաճառել երկաթուղայինների մշակույթի պալատը՝ գրպանելով ողջ գումարը. Սակայն չվայելեց դա, քանի որ հարյուր հազար դոլարից ավելի ծախսեց Օպերայի շրջակայքում սրճարան գնելու համար, սակայն՝ «գողը գողից գողացավ...» ՝ նրան «գցեցին»: Դրանից հետո Խլղաթյանը փորձեց և հաջողացրեց երկաթուղայինների արհմիությունը: Ինքն իրեն նշանակեց 700 հազար դրամ աշխատավարձ, գործի ընդունեց արհմիության 20 աշխատող՝ բոլորին էլ բարձր աշխատավարձով. կինը, աղջիկը և մնացած բարեկամները, ովքեր գրանցված էին իր մոտ, աշխատավարձ ստանում էին, իսկ մնացածները, ովքեր աշխատանքի չէին գալիս, ստացած փողը կիսում էին նրա հետ: Դա քիչ էր, մյուս աղջկա համար էլ արհմիության փողերով հիմնադրեց ատամնաբուժական կլինիկա՝ ամենավերջին սարքավորումներով: Դրանից հետո արհմիությունը այդ կլինիկայի հետ կնքեց պայմանագիր՝ համաձայն որի այդտեղ պետք է բուժեին երկաթուղայինների ատամները, և փոխանցեց կլորիկ գումարներ: Փողերը փոխանցվեցին, բայց արհմիության անդամներից ոչ մեկի ատամը չպլոմբվեց: Խլղաթյան Աշոտը զգալով, որ մի օր հնարավորէ կանչեն պատասխանատվության, փորձեց ընկերական կապեր հաստատել նախկին ԿԳԲ-շնիկներ Անտոնյան Կարենի, Դանիելյան Արտյուշայի, Առաքելյան Վարդգեսի և ամենայն հայոց հաշվապահ Գերասիմի աղջիկ Վեներայի հետ: Բայց քանի որ ԿԳԲ-շնիկի նախկինը չի լինում, բնազդով զգալով, որ Աշոտի հետ լավ է գործ չունենալ, նրանք հետ կանգնեցին, և Խլղաթյանը թշնամացավ նրանց հետ:
    
     Պարզ չի, թե Աշոտը ինչքան կշարունակեր բարգավաճել և սեփականի պես ծախսել արհմիության 50 միլիոն դրամ անդամավճարները և ադմինիստրացիայի կողմից տարեկան 100 միլիոն ստացվող դրամները: Բայց ինչպես ասում են՝ «ՙժադնոստ ֆրայերը զգուբիլա»: Նոր տարուց առաջ ՀԿԵ ղեկավարությունը փող էր փոխանցել երկաթուղայինների 500 երեխաների և թոռների ամանորյա նվերների համար: Ամեն երեխայի համար հաշվարկված էր 2500 դրամի սահմաններում նվեր, բայց պարզվեց, որ Աշոտը որոշել էր այստեղ էլ յուղել մատները, և գնել էր ընդամենը 600 դրամի մոմպասի կոնֆետներ և պեչենիներ: Մեծ սկանդալ բարձրացավ և ղեկավարությունը սկսեց հետաքրքրվել և հաշվետվություն պահանջել, թե ինչի վրա են ծախսվում արհմիության փողերը: Խլղաթյանը հրաժարվեց պատասխանել և փաստաթղթեր ներկայացնել, և իր դիրքերն ամրապնդելու համար որոշեց մտնել քաղաքականություն. Տիգրան Ուրիխանյանի հետ դարձավ Ալյանս կուսակցության համահիմնադիր: Տեսնես Ուրիխանյանը գիտի՞, թե ում հետ է գործ բռնել և այն մասին, որ Խլղաթյանի դեմ ներկայումս գործ է հարուցվել՝ կապված արհմիության 46 միլիոն դրամ անհետ կորած փողերի հետ:
    
     Թե է՞լ ինչով է զբաղվում Աշոտ Խլղաթյանը և իր մի երկու համակիրները, կարդացեք մոտ ապագայում և սպասեք նոր բացահայտումների:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3702 | 0 | 0
Facebook