Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նորույթ Հայաստանում՝ "ՇՇՊՌ ՍՊԸ"

Սոնա Մուն
Հեղինակ`
Սոնա Մուն
23:57, երկուշաբթի, 25 փետրվարի, 2013 թ.
Նորույթ Հայաստանում՝ "ՇՇՊՌ ՍՊԸ"
     Հայաստանում բացվել է մի բացառիկ կազմակերպություն, որն առաջարկում է հարցերի լուծման բացառապես այլընտրանքային տարբերակ: Գոյություն ունեն այնպիսի իրավաբանական և ֆիզիկական անձիք, որոնք ունեն խնդիրներ, տարաձայնություններ այլ անձանց հետ, սակայն դրանք այնպիսի դեպքեր են, որոնք անհրաժեշտ է հարթել զերծ մնալով քրեական և դատական ելքերից: Այդ նպատակով մի խումբ երիտասարդներ, որոնք աչքի են ընկնում իրենց սրամտությամբ, սարկազմով, ինքնավստահությամբ, որակական, մասնագիտական և մարդկային հազվադեպ հանդիպող հատկանիշներով և երբեմն անտեղի, սակայն արդարացված եսասիրությամբ, հիմնել են բացառիկ ծառայություններ մատուցող, ի դեպ անվճար, կազմակերպություն՝ ՇՇՊՌ ՍՊԸ: Անվանումը կապված է "շշպռել" հայերի մոտ տարածված բայի հետ: Այդ խելացի և որակավորված մասնագետները ծանոթանում են հարցի հետ կապված բոլոր մանրամասներին, ուսումնասիրում, հետևություններ անում և, ինչն ամենակարևորն է, պարզում են երկրորդ կողմի թերություններն ու թուլությունները: Առաջին հայացքից անհեթեթություն է, սակայն այս երիտասարդները, հոգեբանական ճնշում գործադրելով երկրորդ կողմի վրա, հարցին մոտենալով բացառիկ տեղեկացվածությամբ, մեջբերումներով, օրենքների հոդվածներով, երբեմն ուղղակի պահի թելադրանքով անհիմն սակայն աշխատող պատճառաբանություններով, լուծում են անլուծելի հարցեր.մի խոսքով շշպռում են բառի բուն իմաստով: Եվ այդ ամենը հոգեբանական և հստակ շարադրված հարձակումների միջոցով: Մեկ զանգ և ձեր հարցերը լուծված են: Նրանք անողոք են, իսկական շշպռողներ: Շարունակելի....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3653 | 0 | 0
Facebook