Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Հայը և «Հայը»

16:39, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
Հայը և «Հայը»

Գյումրին նաև հակադրությունների քաղաք է, բայց այս աստիճան հակադրությունը առնվազն հակասահմանադրական է: Այս երկու կառույցները թերևս տալիս են այդ հակադրությունների էությունը` առաջինը «Կումայրի» արգոլոց թանգարանում հաշվառված 1200 հուշարձաններից մեկն է, որը կործանումից փրկել է Անտոնիո Մոնտալտոն, ծնունդով` Պալերմոյից, մտածողությամբ` զարմանալի հայ: Երկրորդ կառույցը հայրենական ոստիկանության մտքի փայլատակումն է. Տարածքը կանաչ գոտի էր, առողջ բազմամյա ծառատեսակներով, որի հնամենի պարիսպը ևս ընդգրկված էր արգելոց թանգարանի ցանկում: Այստեղ ՀՀ կառավրության որոշմամբ և քաղաքապետարանի թույլտվությամբ կառուցվում է թվով չորրորդ ոստիկանական համալիրը` պատժախցերով և զինանոցներով` ի տես ընդդիմադիր քաղաքի:

Այս համեմատությունը Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջև որևէ միտում չունի նժարի վրա դնելու հայի տեսակը, բայց փաստը ստիպում է արձանագրել այն, ինչ կա:

Շուրջ քսանութ տարի է, Անտոնիոն ապրում է Հայաստանում. Սպիտակի երկրաշարժ, Արցախ, Երևանի հնագույն շենքերից մեկի փրկության համար պայքար, Գյումրիում մի քանի ավերակված հուշարձան շենքերի երբեմնի հմայքն ու արժեքը վերականգնելու դժվարին ուղի, անընդմեջ բախումներ մեծ ու փոքր չինովնիկների հետ:

Խեցեգործությունը Գյումրիում հնագույն պատմություն ունի, իսկ 2013թ-ից Սպիտակից խեցեգործության դպրոցը Գյումրի տեղափոխվեց, ազդարարեց արհեստների վերածնունդը մեր քաղաքում, որի նախանձախնդիրը նույնպես Անտոնիոն է:

Գյումրին Անտոնիոյի համար առաջին հայացքից գեղեցիկ էր, բայց նաև փխրուն, հանդիպում պատմության հետ և թաքնված միստիկա, հանդիպման պահը` նուրբ, երակը` կտրված: Անտոնիոն որդեգրեց կոսմիկական մի ճշմարտություն. «բաց լինել, որպեսզի կարողանաս աշխատել մթության մեջ…»: Գյումրին աղետից հետո վայելել է Մխիթարյան միաբանության աբբահայր Ներսես Ներսեսյանի հոգևոր բարձր ներկայությունը: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, թե Անտոնիոն էլ նյութական մշակույթի փրկության հոգևոր հայրն է Գյումրիում: Հանգիստ, իմաստուն ու հարազատ մարդ, ով զարմանալիորեն հաշտ է իր դժվարին առաքելության հետ` փրկել Գյումրիի 17-19-դդ հուշարձան կառույցները հայ չինովնիկների ու «հարուստների» խաթարող ճիրաններից:


    
    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Անտոնիո Մոնտալտո
Անտոնիո Մոնտալտո
19-րդ դարի վերականգնված կառույց
19-րդ դարի վերականգնված կառույց
Ներքին բակ
Ներքին բակ
Ներքին բակ
Ներքին բակ
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2079 | 0 | 0
Facebook
COMMENT.am