Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿՈԿԱ ԿՈԼԱՅԻ ՄԱՍԻՆ

22:55, երեքշաբթի, 31 հուլիսի, 2012 թ.
ԿՈԿԱ ԿՈԼԱՅԻ ՄԱՍԻՆ
    

Բաղադրությունը
     «Coca-Cola»-ի հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և 1 մաս տրոպիկական կոկա ծառի ընկույզը։

Ստացված խմիչքը պատենտավորվել էր որպես դեղամիջոց ցանկացած ներվաին խանգառման դեմ և սկզբում վաճառվում էր դեղատանը։ Փոմբերտոնը նաև պնդում էր, որ Կոկա-կոլան բուժում է իմպոտենցիան, և որ նրան կարելի է անցնել նրանց, ովքեր կախվածություն ունեն մորֆիից (որի հանդեպ անտարբեր չէր նաև հենց ինքը)։ Հարկ է նշել, որ կոկաինը այդ ժամանակ արգելված չէր և նրա վնասակարության մասին դեռ ոչինչ չգիտեին։ Այդ պատճառով էլ կոկաինը ազատ վաճառվում էր, և հաճախ սպիրտիփոխարեն ավելացնում էին խմիչքի մեջ՝ հաճույքի և տոնուսի բարձրացման համար։ Բիզնեսը հասնում է իր բարձրակետին և 1916թ. ին հայտնաբերվում է կոկա կոլայի իրական շիշը:
    
    

Հետաքրքիր փաստեր
     Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրական գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։

Հետաքրքիր է, որ Կոկա-կոլայի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտը ավելացավ։

1888 թվականին Փեմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թվականին բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլաի արտադրությամբ։

Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլայի հեղինակությունը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7625 | 1 | 0
Facebook