Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստում եք գիտակցված թե ինքներդ էլ չգիտեք ձեր ապագա անելիքը

21:45, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2012 թ.
Ստում եք գիտակցված թե ինքներդ էլ չգիտեք ձեր ապագա անելիքը
     Այսօր հերթական անգամ որոշեցի atc.am կայքով տեղեկանալ կրթական նորություններին, և մեծ եղավ զարմանքս ու բարկությունս... Ինչպես գիտենք հարգելի կրթության և գիտության նախարարությունը տեղեկացրել էր, որ այս տարվա հայոց լեզվի քննություններն ընդամենը 10-20%-ով էին փոփոխվելու, և մենք էլ հանգիստ պարապում էինք նախորդ տարվա շտեմարաններով` հավատալով հարգարժան կրթության և գիտության նախարարության խոսքերին: Այնինչ այսօր տեղեկանում եմ և հասկանում, որ փաստորեն նախորդ տարվա դիմորդների` հայոց լեզվից բարձր բալեր հավաքելը այնքան էլ ԿԳՆ-ի սրտով չէ, և այս տարի նախարարությունը որոշել է ուղղել իր «սխալը»: Տեղեկացնում եմ, որ այս տարվա հայոց լեզվի քննությունները էականորեն տարբերվելու են նախորդ տարվանից. ցավով պետք է նշեմ, որ քննությունների ոչ բոլոր հարցերն են ընտրովի պատասխաններով, կան նաև կարճ պատասխանով հարցեր, որ ստեղծված են բարդացնելու դիմորդի աշխատանքը, ուղեցույցում տեղ են գտել նոր բաժիններ, որոնք չկային նախորդ տարվա շտեմարաններում և փոխարենը բացակայում են ավելի հեշտ ու հասկանալի առաջադրանքները, բարդացվել են գրականության հարցերը (մանրամասն տեղեկանալու համար պարզապես մուտք գործեք atc.am):Խոսքս ուղղում եմ ԿԳՆ-ին` որքան եք շարունակելու պահպանել ձեր խոսքի ու գործի անհամապատասխանությունը, վերջապես հիշեք, որ ձեր գործը սերունդներին կրթելն ու դաստիարակելն է, իսկ ինչպիսին դուք եք ու ձեր արարքները, այնպիսին էլ սերունդն է լինելու... Իսկ դուք ինչ եք սովորեցնում սերունդներին`երբեք խոսքն ու գործը չհամապատաղխանեցնել, ուրիշ ոչինչ: Եվ այս խոսքերս չեն վերաբերում միայն ստորև նշվածին, խոսքս վերաբերում է նաև ավագ դպրոցների անմխիտար վիճակին և ձեր անկատար խոստումներին... Եթե հնարավոր չէ չստել, ավելի լավ է ոչինչ չասել պարզապես...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3834 | 0 | 0
Facebook