Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խոսենք հայերե´ն, լինենք հայեցի…

19:34, կիրակի, 29 հուլիսի, 2012 թ.
Խոսենք հայերե´ն, լինենք հայեցի…
     Սիրում եմ քեզ հայո~ց լեզու, Մայրիկիս պես անու~շ ես դու… Հիրավի, անուշ ու քաղցր է հայոց լեզուն, մոր պես ջերմ ու մոր պես հարազատ է մայրենի լեզուն, քանզի պետք է սիրենք, գնահատենք և պահպանենք այն… Ցավոք, սրանք միայն խոսքեր են, լոկ խոսքեր, ուրիշ ոչինչ… Հայոց լեզուն, մեր ոսկեղենիկ լեզուն այսօր ամեն քայլափոխին աղճատվում ու խեղաթյուրվում է. առօրյա խոսակցական լեզուն լսելիս անգամ չարժե ասել, որ դա հայերեն է, նույն վիճակը, ցավոք սրտի, տիրում է եթերում: Ժառգոնային ու բարբառային բառապաշարի կողքին օր օրի արմատավորվում են օտարաբանությունները, օտարաբանություններ, որոնք այնքան են արմատացել, որ դարձել են մեր լեզվի բաղկացուցիչ մասը, և շատերի համար անգամ ամոթ է դարձել սառնարանին հենց սառնարան անվանելը, եթե կա, չգիտեմ թե ինչու շատ ավելի հարմար « холодильник»ը, կամ ասենք շատ «մոդայիկ» աղջիկներ, չգիտես թե ինչու, հեռուստացույց բառի փոխարեն ավելի հարմար են գտնում «телевизор»ը: Դարեր շարունակ բազմաչարչար հայ ազգը պայքարել է հայերենն ու հայկականը պահպանելու համար, բայց այսօր այդ բազմաչարչար նախնիների ոչ այնքան արժանի սերունդները չեն կարողանում պահպանել հայերենն ու հայկականը, ընդհակառակը` հայ երիտասարդության մեջ «մոդա» է դարձել քննադատել այն, ինչ հայկական է, սկսած երաժշտությունից մինչև մտածելակերպ: Այսօր «զարգացած» հայ երիտասարդի շուրթերից տեղի թե անտեղի անընդմեջ կլսես հետևյալ բառերը. Ok, please, thanks, hy, bye…. և այլն, բայց ինչու, միթե մեր լեզուն չունի այդ բառերի համարժեքը... Հոդվածս այսքանով չեմ ավարտում, բայց կոչ եմ անում և նույնիսկ խնդրում եմ հայ երիտասարդությանը սիրել, գնահատել ու պահպանել մեր շատ անուշ, քաղցր ու անգին հայոց լեզուն…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
16799 | 6 | 0
Facebook