Կապանի №13 հիմնական դպրոցի I «ա» և I «բ» դասարանում տոն էր: Մեր առաջին դասարանցիները առավել մեծ ոգևորությամբ էին եկել դպրոց, իսկ առիթն առավել քան կարևոր էր՝ ծանոթություն մեսրոպյան այբուբենի առաջին տառի հետ:
Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների միջոցով երեխաներն անսպասելի հայտնվեցին «Տառաշխարհ» քաղաքում: Համակարգչի միջոցով երկու դասվարներն էլ ներկայացրին ձայնային և տեսագրված հատվածներ, ուսումնական գործընթացը դարձնելով տեսանելի և ավելի արդյունավետ: Փոքրիկների շուրթերից հնչեցին երգեր, բանաստեղծություններ, հանելուկներ: Բեմադրությամբ, ասմունքով երեխաներն ի ցույց դրեցին իրենց գիտելիքները, և միջոցառումը վերածվեց հրաշալի տոնի: Միջոցառման վերջում «Ա» տառն իր գեղեցիկ երգով ազդարարեց «Ա» տառի ծնունդը, և երեխաները համտեսեցին «Ա» տառի ծննդյան տորթը: «Ա» տառի ուսուցումը դարձավ հիշարժան օր առաջին դասարանցիների համար:
/Դասվարներ՝ Հասմիկ Մելքոմյան, Լուսինե Սարգսյան/