Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ArmSurf.Ru ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՐԴԵԲԱԼԵՏ. ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՆՈՂՈՔ ԲԱՌԱԿՌՎՈՒՄ

Zenik95
Հեղինակ`
Zenik95
13:19, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
ArmSurf.Ru ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՐԴԵԲԱԼԵՏ. ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՆՈՂՈՔ ԲԱՌԱԿՌՎՈՒՄ
    

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Եթե Հարկային օրենսգիրքն այս տեսքով ընդունվի, ուրեմն պիտի գրանիտե տապանաքարպատվիրենք, դնենք ՀՀ տնտեսության վրա ու գրենք` վախճանվեց անփառունակ մահով:

Էդ կոռուպցիան Անորսալի Ջո՞նն է, որ չեք կարողանում բռնել: Գամմային բոլոր երանգներով գիտենք կոռուպցիային:

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Որպեսզի չզգաք ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը, խմեք հատապտուղային գինի, մի´ աճեք 40 միլիոնից և հեծանիվ քշեք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Սենսացիոն բան ա ասում` խմեք թրմօղի, հեծանիվ քշեք… բեռներն էլ էշով, չէ՞, տեղափոխենք, վարուցանքն էլ` գութանով անենք, միջքաղաքային տրանսպորտն էլ` ֆայտոնով: Ասենք` Երևան-Դոնի Ռոստով` լյուքս կարգի ֆայտոնը կշարժվի Հանրապետության հրապարակից:

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ

Էդքան մեծ քիթ ունեք, բայց քթածակ չունեք` հասկանաք` ինչ ենք ասում:

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Մարդ որ քաղաքական որբ ա լինում, ժամանակի ընթացքում դառնում ա քաղաքական բիճ` պապա է ման գալիս: Հա` ճուտ: Մանավանդ որ ջերմոցի վարունգ ա լինում` օլիգապոլիկ պարարտանյութով շինված, բնականաբար մեկումեջ ընդդիմադիր կեցվածք ա ընդունում:

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Անկախ նրանից` ով ինչ մեծ բան ունի, պետք չի գլխից վերև թռնել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2766 | 0 | 0
Facebook