Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադրբեջանում հայ մարզիկին պարտված ադրբեջանցի ըմբիշին Լինչի դատաստանի ենթարկելու կոչեր են հնչեցրել

VIL
Հեղինակ`
VIL
19:51, չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2016 թ.
Ադրբեջանում հայ մարզիկին պարտված ադրբեջանցի ըմբիշին Լինչի դատաստանի ենթարկելու կոչեր են հնչեցրել
    

Ադրբեջանում ծանր են տարել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի հաղթանակնադրբեջանցի ըմբիշ Ռասուլ Չունաևի նկատմամբ։


    

Ադրբեջանական haqqin.az պորտալը գրում է, որ կիսաեզրափակիչ գոտեմարտում ադրբեջանցի ըմբիշի պարտության մատնվելը երեկ Ադրբեջանում օրվա թեմա է դարձել:


    

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի. մի մասը խստորեն քննադատել և նույնիսկ հայհոյել է Չունաևին, մյուս մասը` պաշտպանել և աջակցել:


    

Քննադատողներից մեկը նույնիսկ Չունաևին ադրբեջանական քաղաքացիությունից զրկելու առաջարկ է արել, նաև հնչեցվել են ըմբիշին անմիջապես ժամանումից հետո օդանավակայանում Լինչի դատաստանի ենթարկելու կոչեր:


    

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2782 | 0 | 0
Facebook