Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չվերթից ուշացող ուղեւորները «ականապատել են» ինքնաթիռը

09:06, երկուշաբթի, 30 հուլիսի, 2012 թ.
Չվերթից ուշացող ուղեւորները «ականապատել են» ինքնաթիռը

Երկու երիտասարդներ, որոնք ուշացել էին Նովոսիբիրսկ-Մոսկվա չվերթից, որոշել են հետաձգել այն` զանգահարելով օդանավակայան եւ հայտնելով, որ ինքնաթիռում ռումբ կա: Արդյունքում 120 ուղեւորներ մնացել են դրսում, իսկ հեռախոսային ահաբեկիչները ձերբակալված են:

21-ամյա Ռոման Չերնովը եւ Ալեքսեյ Լիտվինը որոշել էին հետաձգել չվերթը` տեսնելով, որ ուշանում են: Տղաները օդանավակայանի հեռախոսահամարը հավաքել էին անմիջապես բջջայինից:

Ահազանգի հետեւանքով ոտքի էին հանվել օդանավակայանի ուժերը: Ոստիկանության աշխատակիցները ավիացիոն անվտանգության ծառայության հետ համատեղ զննել են ինքնաթիռը, սակայն ռումբ չեն հայտնաբերել, հայտնում է Life News-ը:

А320 ինքնաթիռով պետք է մեկնեին 120 ուղեւորներ: Թռիչքը հետաձգվել է: Երիտասարդներին ձերբակալել են:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4069 | 0 | 0
Facebook