Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երևանյան ամառ 2016»՝ Աջափնյակ վարչական շրջանում

10:46, երկուշաբթի, 20 հունիսի, 2016 թ.
«Երևանյան ամառ 2016»՝ Աջափնյակ վարչական շրջանում
     Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են մանկական հետաքրքիր ծրագրեր:
     «Երևանյան ամառ 2016» -ի շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից զբոսայգում անցկացվել է «Ողջույն Աջափնյակից» խորագրով մանկական ուրախ շոու-ծրագիրը։ Բազմաժանր համերգային երեկոյին մասնակցել են վարչական շրջանի մշակութային կենտրոնների պատանիներ՝ մանուկներին նվիրված երգերով և պարային կատարումներով: Բացի այդ, երեխաները հնարավորություն են ունեցել հետևելու աճպարար-ձեռնածուի հնարքներին:
     Միջոցառման ժամանակ բացվել է նաև «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների և Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2510 | 0 | 0
Facebook