Տոնական տրամադրություն էր Նորակերտի միջնակարգ դպրոցում դասվար Մ. Նազարյանի ղեկավարությամբ առաջին դասարանի տարեվերջյան հանդեսն իրական հեքիաթի էր վերածվել:
Երեխաներին «այցելել էին» ոչ միայն հեքիաթի հերոսները, այլև Մեսրոպ Մաշտոցը, Տիգրան Մեծը, Գրիգոր Լուսավորիչը, Տիր Աստվածը:
Հանդեսի երկրորդ մասում փոքրիկ զինվորիկների խրոխտ քայլվածքի ներքո ծածանվեց հայոց եռագույնը և համայն աշխարհին խաղաղ, արևաշող արշալույսներ մաղթեց: