Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երիտասարդ պատմագետների ասոցիացիան ամփոփեց «Ուժն է ծնում իրավունք» ծրագիրը. հյուրը Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էր

00:15, հինգշաբթի, 19 մայիսի, 2016 թ.
Երիտասարդ պատմագետների ասոցիացիան ամփոփեց «Ուժն է ծնում իրավունք» ծրագիրը. հյուրը Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էր

Ս. Թ. մայիսի 17-ին Երիտասարդ պատմագետների ասոցացիա ՀԿ-ն հայոց պետականության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպել էր «Ուժն է ծնում իրավունք» միջոցառումը:

Հանդիպման հատուկ հյուրն էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Հանդիպման սկզբում ԵՊԱ ՀԿ-ի նախագահ, պատմաբան Լիլիթ Մկրտչյանը ամփոփեց «Զինվորի կերպարի արժևորումը հասարակության մեջ» ծրագրի «Գրի՛ր քո նամակը զինվորին» հանդիպումը՝ շնորհակալագրեր և նվերներ հանձնելով մասնակից դպրոցների աշակերտներին: Դպրոցականները համառոտ ներկայացրին իրենց նամակների բովանդակությունը, որոնցում կարմիր թելի պես անցնում էր զինվորի կերպարի հերոսացումը, զինվորի ուժի և քաջության նկատմամբ վստահությունը:
     Ծրագրին մասնակիցում էին շուրջ 14 կրթական հաստատություններ՝ Էրեբունու վարչական շրջանի թիվ 167 հիմն. դպրոցը, Ավան վարչական շրջանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցը, Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցը, Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց, Երևանի թիվ 12 հատուկ դպրոցը, Փոքրիկ իշխան, Արեգնազան, Տաթև կրթահամալիրները, Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, Շենգավիթի վարչական շրջանի Պատանի ստեղծագործների կենտրոնը/ՊԱԿ/, Սպիտակի քաղաքային գրադարանը, Արագածոտնի մարզի Փոքր Վեդի գյուղի միջն. դպրոցը, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի Նվեր Սաֆարյանի անվան միջն. դպրոցը, Կոտայքի մարզի Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցը:

Այնուհետև Արծրուն Հովհաննիսյանը համառոտ ներկայացրեց ապրիլյան քառօրյա դեպքերը, որից հետո սկսվեց հարցուպատասխանը: Հնչեցին տարաբնույթ հարցեր, որոնց պարոն Հովհաննիսյանը պատասխանում էր հնարավորինս մատչելի:
     Հանդիպումն ամփոփվեց նժդեհյան խոսքերով` ուժն է ծնում իրավունք...

Միջոցառումը իրականացվում էր Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ:

Աղբյուրը` Younghistorians.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4436 | 0 | 0
Facebook