Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շարունակվում է անվճար իրավական աջակցության տրամադրումը զորակոչիկներին եւ նրանց հարազատներին

17:39, շաբաթ, 14 մայիսի, 2016 թ.
Շարունակվում է անվճար իրավական աջակցության տրամադրումը զորակոչիկներին եւ նրանց հարազատներին
     Զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թվականի ամառային զորակոչի ընթացքում կշարունակի զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում եւ այլն:

Կազմակերպություն կարող են դիմել նաեւ այն բոլոր զորակոչիկները, որոնք ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումներին: Անհամաձայնության դեպքում Կազմակերպությունը կապահովի բժիշկ-փորձագետի կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը եւ համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկները կարող են վիճարկել իրենց՝ զինծառայությանը պիտանի ճանաչելու օրինականության հարցը:

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59), ամեն օր՝ ժամը 9: 30-ից -18: 30, կամ զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին /0322/ 4 22 68 հեռախոսահամարին կամ 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծին, ինչպես նաեւ գրել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3345 | 0 | 0
Facebook