Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկի առողջական խնդիրների միայն մի մասն է արձանագրել և զինծառայությանը պիտանի ճանաչել

17:59, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկի առողջական խնդիրների միայն մի մասն է արձանագրել և զինծառայությանը պիտանի ճանաչել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՀՀ Վարչական դատարանում վիճարկվում է Կազմակերպություն դիմած ևս մեկ զորակոչիկի վերաբերյալ ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը:

Կենտրանական բժշկական հանձնաժողովի 2016 թ. հուլիսի 28-ի որոշմամբ զորակոչիկ Վ. Հ.-ն, ունենալով զինծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել, և որոշմանը համաձայն չլինելով՝ հրաժարվել ներկայանալ զորակոչի:

Վերոնշյալ որոշումը կայացնելիս Կենտրոնական բժշկական հանձնաժողովը անտեսել է զորակոչիկի մի շարք առողջական խնդիրներ՝ խախտելով իր իրավասությունների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված դրույթները, և եզրակացության մեջ նշել դրանց մի մասը միայն, ինչը, «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թ. 410-Ն հրամանի 26-րդ հոդվածի Դ կետի համաձայն, հիմք է հանդիսանում զինծառայությանը զորակոչիկին սահմանափակումով պիտանի ճանաչելու:

Մինչդեռ նրա ունեցած բոլոր առողջական խնդիրները հաշվի առնելու դեպքում կիրառելի կլինեին նույն հրամանի այլ կետեր, մասնավորապես՝ Հրամանի 26-րդ հոդվածի Ե և Գ կետերը, ինչը հիմք կհանդիսանար՝ Վ. Հ.-ին ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելու կամ տարկետում տրամադրելու համար:

Այսպես՝ մինչ ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից պիտանիության վերաբերյալ որոշումը կայացնելը՝ զորակոչիկը հետազոտվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում, ապա Սրտաբանության գիտահետազոտական կենտրոնում. երկու դեպքում էլ ախտորոշվել են առողջական այնպիսի խնդիրներ, որոնք համապատասխանում են Հրամանի վերոնշյալ կետերին:

Ավելին՝ բացի նրանից, որ Բժշկական հանձնաժողովն իր որոշումը կայացնելիս չի հիմնվել այդ հետազոտությունների ճշգրիտ և ամբողջական արդյունքների վրա՝ ախտորոշված խնդիրների հետ զուգակցվող և դրանց հետևանքով առաջացած մի շարք այլ խնդիրներ վեր հանելու նպատակով իրականացված հետազոտությունները ևս թերի են եղել, ինչը հանգեցրել է չհիմնավորված որոշման ընդունմանը:
    
     Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Աղբյուրը` hcav.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4063 | 0 | 0
Facebook