Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

19-ամյա հերոսի սխրանքը. Ռոբերտ Աբաջյանի՝ «Մոնումենտցի Կյաժի» մայրը կարոտում է, ընտանիքը՝ հպարտանում

Gurgen DAVTYAN
Հեղինակ`
Gurgen DAVTYAN
10:34, երեքշաբթի, 10 մայիսի, 2016 թ.
19-ամյա հերոսի սխրանքը. Ռոբերտ Աբաջյանի՝ «Մոնումենտցի Կյաժի» մայրը կարոտում է, ընտանիքը՝ հպարտանում

Մայիսի 8-ին հայկական ԶՈւ պատմության մեջ առաջին անգամ կրտսեր սերժանտին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու շնորհվեց Արցախի հերոսի կոչում: Հերոս կրտսեր սերժանտը 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն էր կամ ինչպես նրան իրենց բակում էին ճանաչում՝ մանումենտցի Կյաժը:

Կրտսեր սերժանտը ապրիլի 2-ին իր կյանքի վերջին րոպեներին խոսել է գումարտակի հրամանատարների հետ: «Բոլորը զոհվել են, մնացել եմ ես ու իմ միակ նռնակը», - իրավիճակը ներկայացրել է Ռոբերտն ու այդ նույն նռնակով պայթեցրել իրեն և թշնամու տասնյան զինվորների:

Հրամանատարը Ռոբերտի հորը պատմել է, որ նրա վերջին խնդրանք-պահանջը եղել է այդ մարտական դիրքը ոչ մի դեքում չհանձնել թշնամուն:

Մանրամասները՝ տեսանյութում:
     Տեսանյութ http://goo.gl/EpD8ux

Աղբյուրը` 1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4523 | 0 | 0
Facebook