Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի մահվան օրն է

13:03, կիրակի, 17 փետրվարի, 2013 թ.
Այսօր Մեսրոպ Մաշտոցի մահվան օրն է

Մեսրոպ Մաշտոցը` հայ գրերի ստեղծողը, մատենագրության հիմնադիրը, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչը ու հայալեզու դպրոցի հիմնադիրը ծնվել է պատմական Տարոն գավառի հացեկաց գյողում: Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362թ.: Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Մահից հետո նրա դին իշխան Վահան Ամատունու ջանքերով տեղափոխվել ու թաղվել է Օշականում և երեք տարի անց գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի։ 1875-79-ին այդ եկեղեցու տեղում կառուցվել է Մեսրոպ Մաշտոց Եկեղեցին, որի բեմի տակի խորանում Մեսրոպ Մաշտոցի գերեզմանն է։ Հայ եկեղեցին նրան դասել է իր սրբերի շարքը։

Մեսրոպ Մաշտոցը 404թ.-ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, այնուհետև Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպեու նույն Դանիել եպիսկոպոսի հետ: Եղել է նաև Եդեսիայում, Ամիդում, Սամոսատում, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ 405թ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, որը կենսական նշանակություն ունեցավ հայերի կյանքում: Մեսրոպատառ առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» , որը թարգմանվել է Աստվածաշնչից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
20858 | 0 | 0
Facebook