Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հասարակական կազմակերպության տարածած հայտարարությունը վիրավորանք է պարունակել:

17:50, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2012 թ.
Հասարակական կազմակերպության տարածած հայտարարությունը վիրավորանք է պարունակել:
     Սիրելի հայրենակիցներ, ընտրությունների նախաշեմին օրեցօր ավելանում է հասարակական կազմակերպությունների թիվը, որոնց թեկուզ և ոչ ոք չի ճանաչում, բայց և այնպես նրանք բացվում են` ինչ-որ հետին նպատակներ ունենալով: Ասեմ ինչի՞ հիշեցի հասարակական կազմակերպություններին:
     Մենք` երկար ժամանակ անկախություն կորցրած հայ ժողովուրդս, 2 տասնամյակ է, ինչ ձեռք ենք բերել անկախություն, և յուրաքանչյուրս պայքարում է երջանիկ ու բարեկեցիկ ապագա ստեղծելու համար: Եվ այդ ճանապարհին ինչ-ինչ նպատակներով բացված հասարակական կազմակերպությունները իրենց ապակառուցողական հայտարարություններով ներկայանում են հանրությանը: Վիրավորելով հայ ժողովրդին` այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել մի կազմակերպություն, որը մեջբերում եմ. «Եվ հիմա, գրեթե երկու տասնամյակ, մենք աննպատակ գոյություն ենք քարշ տալիս»: Ես` լինելով հայ, հայտարարում եմ, որ ես երկու տասնամյակ գոյությունս քարշ չեմ տվել, ինչպես նշված է հայտարարության մեջ: Խնդրում եմ բոլոր հասարարական կազմակերպություններին՝ հայտարարություններ տարածելուց այնպես արեք, որ դրանք վիրավորական արտահայտություններ չպարունակեն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4517 | 0 | 0
Facebook