Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երիտասարդ պատմագետները ևս միացան բնասիրական երթին

02:06, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Երիտասարդ պատմագետները ևս միացան բնասիրական երթին
     Ապրիլի 29-ին Ազատության հրապարակում երեխաների պակաս չէր զգացվում: Առիթը` Երկրի օրն էր: Երեխաները հավաքվել էին` ևս մեկ անգամ հիշեցնելու բնության, Երկիր մոլորակի պահպանման կարևորության մասին: Միտքը «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպությանն էր, որն իրականացվեց Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հետ համատեղ: Երթը մեկնարկեց 17: 00-ին` Yerevan Drums թմբկահարների հարվածների ներքո: Երեխաները կրում էին կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչներին հիշեցնող դիմակներ և զգեստներ, իսկ ձեռքերում պահում էին թափոններից պատրաստված ծաղիկներ, տիկնիկներ, գլոբուսներ: Բնապահպան Կարինե Փանոսյանը հայտնեց, որ բնապահպանական շքերթը տեղի կունենա նաև հետագա տարիներին` Երևանից բացի ընդգրկելով նաև Հայաստանի այլ քաղաքները: Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամները ևս միացել էին երթին: ՀԿ անդամները կարևորում են Երկիր մոլորակի, հայրենի բնաշխարհի պահպանումը` այն համարելով յուրաքանչյուր հայի սրբազան պարտականություն:
Աղբյուրը` Younghistorians.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3031 | 0 | 0
Facebook