Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԵՑՑԵՔ

LILIT GALSTYAN
Автор:
LILIT GALSTYAN
18:22, Суббота, 16 Апреля, 2016 года
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԵՑՑԵՔ
    
Մ. Ս. Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին, Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում:

    
1974թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:

    
1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ազգային-ազատագրական պայքարին մասնակցել է 1988 թվականից:

    
1989 թվականի սկզբին էջմիածնեցի ինը կամավորներով մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Էդիլլու (Ուխտաձոր) Ձորակ եւ այդ օրվանից սկսվում է նրա հերոսական գործունեությունը:

    
1990 թվականի սկզբին ընտրվում է Հադրութի Էդիլլու Ձորակի յոթ գյուղերի ինքնապաշտպանությամբ զբաղվող Էջմիածնից եկած կամավորական ջոկատի հրամանատար: Խորհրդային բանակի կողմից կատարվող անձնագրային ամենօրյա ստուգումների սարսափի ներքո ջոկատը գրեթե ընդհատակյա պարտիզանական գործունեություն է ծավալում:
1990 թվականի աշնանը կամավորականների կողմից ընտրվում է Էջմիածնի շրջանի ՙԵրկրապահ՚ ջոկատի հրամանատար:
1990 թվականի նոյեմբերի 15-ին Էդիլլու Ձորակի Դուդուկչի գյուղում ձերբակալվում է խորհրդային բանակի կողմից:
1990 թվականի դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտի զինվորական հիվանդանոցից փախչում է եւ նորից հայտնվում Էդիլլու Ձորակում:

    
1991թ. Մ. Գրիգորյանի ղեկավարությամբ Երկրապահ կամավորական ջոկատը Հադրութի հատվածում պարտիզանական պայքար է մղում ադրբեջանական օմոնի դեմ, ապահովելով բնակչության կյանքի ու գույքի անվտանգությունը:

    
1992թ. ապրիլի 1-ին Հադրութի տարածքի ինքնապաշտպանական կամավորական ուժերը Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ ազատագրեցին Հողեր գյուղը: Սա մարտական առաջին խոշոր հաղթանակն էր:
1992թ. մայիսին Շուշիի հաղթանակը նաեւ ապահովված էր Հադրութի կողմից: Ադրբեջանական բանակը պատեպատ էր ընկնում, բայց Հադրութի պաշտպանական ճակատը ճեղքել չկարողացավ: Այստեղ ադրբեջանական զորամիավորումների դեմ կանգնած էին Էջմիածնի Երկրապահ ջոկատն ու տեղացի կամավորականները` Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ:
1992թ. դեկտեմբերի 22-ին Մ. Գրիգորյանը ստանում է կապիտանի կոչում, նշանակվում է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար եւ ստանձնում է ԼՂՀ Հադրութի ենթատարածքի պաշտպանությունը:
1992-96թթ. եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ինքնապաշտպանական գործունեությանը զուգահեռ` ԼՂՀ նոր կազմավորվող Գերագույն խորհրդում զբաղվել է նաեւ Էդիլլու ենթաշրջանի խնդիրներով: 1993թ. փետրվարի 5-ին ստացել է մայորի կոչում: 1993թ. ապրիլի 24-ին պարգեւատրվել է ԼՂՀ "Մայրական երախտագիտություն" հուշամեդալով:

    
1993թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի թիվ 232 հրամանագրով ստացել է փոխգնդապետի կոչում եւ նշանակվել 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի հրամանատար:
1993թ. հունիսի 15-ից 83-րդ ԱՄՀ բրիգադը, Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ, սկսում է ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածի հակահարձակումը:
1993 թվականի օգոստոսի 21-ին 5-րդ բրիգադի գումարտակները` Մ. Գրիգորյանի ղեկավարությամբ, մտնում են Ֆիզուլի քաղաք:
1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մոտոհրաձգային կամավորական բրիգադն ազատագրում է Արցախի հարավային հատվածը` սահմանագիծը հասցնելով Արաքսի ափերին:
1993 թվականի դեկտեմբերի 15-ին, Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ, 5-րդ բրիգադն առաջադրանք ստացավ մեկնելու ԼՂՀ Մարտակերտի սահմանագիծ, որտեղ, օգտվելով կարճատեւ զինադադարից, հակառակորդը բավականին ուժեր էր կուտակել եւ փորձում էր լայնածավալ հարձակում սկսել: Դեկտեմբերի վերջին բրիգադն արդեն տեղավորված էր Մարտակերտի սահմանագծի հատվածում եւ սկսեց կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:

    
1994 թվականի հունվարի առաջին օրերից սկսած 5-րդ բրիգադի գումարտակները Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ սկսեցին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի, Տոնաշեններ ու Դաստակերտ գյուղերի ազատագրումը:
1994թ. հունվարի սկզբից ռազմաճակատի հյուսիսում` Մարտակերտի հատվածում, ղարաբաղյան ուժերի հետ բրիգադը սկսեց Մարտակերտի տարածքի ազատագրումը 1994 թվականի փետրվար-մարտ ամիսներին ոչնչացնելով հակառակորդի հյուսիսային հատվածի կրակակետերը, բրիգադի գումարտակները մոտեցան Թալիշ գյուղին: Ապրիլի 10-ին բրիգադի գումարտակներն ազատագրեցին Մատաղիսը, 14-ին` Թալիշը եւ մինչեւ ապրիլի վերջը բրիգադի գումարտակներն արդեն մոտեցան Վերին Չայլու եւ Լեոնարխ գյուղերին:
1994թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով: Մ. Գրիգորյանն առաջին կամավորականն է, որ ստացավ ՙՄարտական խաչ՚ շքանշանը:
1994թ. մայիսի 27-ին ստացել է գնդապետի կոչում: Մ. Գրիգորյանն առաջին կամավորականն է, որ ստացել է գնդապետի կոչում:
1994թ. հուլիսի 25-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով:

    
1995-ին Մ. Գրիգորյանի ղեկավարած բրիգադը տեղափոխվում է Կապան եւ միավորվում 97-րդ բրիգադի հետ:

    
1996թ. Մ. Գրիգորյանն ավարտել է ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները:
1996թ. սեպտեմբերի 20-ին ստացել է գեներալ-մայորի կոչում` նշանակվելով թիվ N զ|մ հրամանատար:
1999 թվականի դեկտեմբերի 4-ին ԵԿՄ 4-րդ համագումարում Մ. Գրիգորյանն ընտրվում է ԵԿՄ վարչության նախագահ:

    
2000 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ նախագահի թիվ 174 հրամանագրով պարեւատրվել է ՙԱրցախի հերոս՚ կոչումով եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանով:
2000թ. մարտի 21-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ` մարտական պատրաստության գծով:
2000թ. մայիսի 27-ին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում:

    
2002թ. 5-րդ, 2004թ.` 6-րդ, 2006թ.-ի` 7-րդ, 2010թ.- ի` 8-րդ եւ 2012թ.-ի` 9-րդ համագումարներում վերընտրվել է ԵԿՄ
վարչության նախագահ:
2002թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել է ՀՀ ԵԿՄ ՙՍպարապետ Վազգեն Սարգսյան՚ շքանշանով:

    
2007թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ պարգեւատրվել է ՀՀ ՊՆ "Վազգեն Սարգսյան" և "Անբասիր ծառայություն" երկրորդ աստիճանի մեդալներով:

    
Источник: 16.04.2016
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5207 | 0 | 0
Facebook