Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"BUSINESS EXPERIENCE SHARING TIME" ԾՐԱԳԻՐ

23:31, կիրակի, 27 մարտի, 2016 թ.
"BUSINESS EXPERIENCE SHARING TIME" ԾՐԱԳԻՐ

«Զարգացում» հասարակական շարժումը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և Repat Armenia հիմնադրամի աջակցությամբ մարտի 30-ից ապրիլի 13-ը կազմակերպում է "Business Experience Sharing Time" դասընթացաշարը:
    
    

"BEST" ծրագրի նպատակն է հայրենադարձ գործարարների բիզնես հմտությունների և փորձի փոխանցումը, որը կդառնա դրդապատճառ երիտասարդներին սեփական բիզնես նախագծով հանդես գալու համար և կնպաստի բիզնես մշակույթի ձևավորմանը Հայաստանում:
    
Մասնակից բանախոսները հայրենադարձ գործարարներն են՝ Սոնա Սաակյանը (Vartanush Grandma & Co), Շանթ Խայալիանը (Beauty Products), Ռաֆֆի Էլլիոտտը (GetTreated Medical Travel), Դիրան Բաղդադյանը (Gourmet Dourme), Հարմիկ Մանասերյանը (Harmik Motors), Ռաֆֆի Նիզիբլյանը (Deem Communictaions), Ռոբին Օսկանյանը (բիզնես խորհրդատու):
    
     Բոլոր հետաքրքրված անձիք, կարող են գրանցել հղումով մինչև մարտի 29-ը, ժամը 18: 00-ն:
    
     Դասընթաշարի մեկնարկը մարտի 30-ին է, իսկ հանդիպման վայրը՝ ք․ Երևան, Բուզանդի 1/3, Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք: Մուտքը քաղաքապետարան թույլատրվում է միայն անձնագրերով։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3001 | 0 | 0
Facebook