Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կենտրոնի ամենատարեց բնակչուհին` տիկ. Գայանեն նշում էր ծննդյան 100 ամյակը

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
17:20, հինգշաբթի, 17 մարտի, 2016 թ.
Կենտրոնի ամենատարեց բնակչուհին` տիկ. Գայանեն նշում էր ծննդյան 100 ամյակը
     Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը մարտի 16-ին ծննդյան 100 ամյակը շնորհավորելու համար հյուրընկալվել էր ամենատարեց բնակչուհիներից մեկի՝ տիկին Գայանե Սիմոնյանին: Տիկին Գայանեն մասնագիտությյամբ երաժիշտ է, երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ, աշխատել երաժշտական դպրոցում, ապրում է իր ընտանիքի հետ՝ շրջապատված ընտանիք անդամների սիրով և ջերմությամբ, ուշադրությամբ և հոգատարությամբ:
     Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, շնորհավորելով կյանքի 100-րդ տարեդարձը նշող բնակչուհուն, նշել է. «Ձեր կյանքի փորձառությամբ, իմաստուն խորհուրդներով ու բարի խոսքով դուք յուրահատուկ մթնոլորտ եք ստեղծել այս հյուրընկալ տան ներսում, կուզենայի, որ Ձեր խոհեմությունն ու բարությունը ուղենիշ լինեն Ձեր շրջապատի մարդկանց համար: Մաղթում եմ առողջություն, արևշատություն, հոգատար ու բարի վերաբերմունքով լեցուն երկար տարիների առողջ կյանք»:
     Տիկին Գայանեն, ընտանիքի անդամները մեծ երախտագիտությամբ շնորհակալություն հայտնեցին վարչական շրջանի ղեկավարին ուշադրության և ցուցաբերած վերաբերմունքի համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3848 | 0 | 0
Facebook