Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայտնիները՝ մեկ հարկի տակ. նախաձեռնողը Արա Սադոյանն էր

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
20:44, չորեքշաբթի, 09 մարտի, 2016 թ.
Հայտնիները՝ մեկ հարկի տակ. նախաձեռնողը Արա Սադոյանն էր

Ազգային պատկերասրահի որմնանկարչության սրահում մթնոլորտը տոնական էր ու ջերմ: Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ հերթական հանդիպումն էր կազմակերպվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ: Մեկտեղվել էին վարչական շրջանի ենթակայության հիմնարկների, մշակութային, կրթական օջախների, և աշխատակազմի կին ներկայացուցիչները: Շնորհավորելով կանանց Արա Սադոյանը բարեմաղթեց նրանց քաջառողջություն, կանացի երջանկություն և աշխատանքային և անձնական նոր ձեռքբերումներ:` Դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների, թանգարանների տնօրեններ, սիրված և հայտնի դերասանուհիներ, երգչուհիներ, արվեստագետներ` մեկտեղվել էին և սրահը լցրել ջերմությամբ և լույսով: Ներկաները վարչական շրջանի ղեկավարից ստացան գեղեցիկ ծաղկեփնջեր¸իսկ առավել ակտիվ գործունեության երկարամյա և նվիրյալ աշխատանքի, համագործակցության համար գեղեցիկ սեռի երկու տասնյակից ավել ներկայացուցիչներ` նաև պատվոգրեր և շնորհակալագրեր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3497 | 0 | 0
Facebook