Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գենային թերապիան բուժում է կուրությունը` ներառելով աչքերն ու ուղեղը

Anushik
Հեղինակ`
Anushik
18:18, շաբաթ, 12 մարտի, 2016 թ.
Գենային թերապիան բուժում է կուրությունը` ներառելով աչքերն ու ուղեղը

Տեսողությունն ավելին է քան աչքերը: Սա ճիշտ համակցություն է: Գենային թերապիան, որը բուճում է կուրությունը, վերականգնում է աչքերի վնասված բջիջներն ու ուղեղը` օգնելով նոր տեղեկատվության ընկալմանը:

Ուղեղում գտնվող տեսողական նյարդաթելերը կազմված են միլիոնավոր փոխկապակցված նյարդաբջիջներից: Երբ զգայական ազդակները ուղարկվում են դրանց միջոցով, նեյրոնների միջև կապը ուժեղանում է: Թերօգտագործման դեպքում, օրինակ երբ մարդիկ կորցնում են տեսողությունը, կապերը դառնում են թույլ և անկայուն:

Անցյալ մի քանի տարիներիընթացքում առաջ է եկել գենաին թերապիան, որը խոստումնալից միջոց է, որըբուժել է բնածին և դեգեներատիվ կուրությունը.առողջ գենը ներարկում են աչքի մեջ` վերականգնելով մուտացիան:

Առաջին բարեհաջող փորձերից մեկը սկսվել է 2007-ին: Այն ներառում էր 10 կույր կամավորներ, որոնք տառապում էին աչքի Լիբերի բնածին խավարում կոչվող ժառանգական հիվանդությամբ: Հիվանդությունը պատճառ է դառնում աչքի ցանցաթաղանթի ձևափոխմանը իսկ արդյունքում` մարդկանց վաղ տարիքում կուրացմանը:

Առնվազն 19 գենի մուտացիան կարող է հանգեցնել կուրացմանը, բայց փորձի մասնակիցները ունեին Գենային RPE65 մուտացիան:

Մասնակիցների աչքերից մեկի մեջ ներարկում են անվնաս մի վիրուս: Վիրուսը RPE65- ի առողջ նմուշներ դրեց ցանցաթաղանթի մեջ:


    
    

Թող լույս լինի.

Կամավորներից ոմանք, որոնք իրենցից կես մետր հեռավորության վրա գտնվող թափահարող ձեռքը լարվածությամբ էին տեսնում, այժմ կարողացան կարդալ տեսողական աղյուսակի առաջին 6 տողերը: Մյուսները կարողացան շարժվել լույսի ներքո, մի բան, որը անհնար կլիներ առանց թերապիայի:

Ֆիլադելֆիայի Պենսիլվանիայի համալսարանից Մանզար Աշթարինը և իր գործընկերները ցանկանում էին իմանալ, թե որքան են վերականգնվել տեսողական նյարդաթելերը: Այսպիսով բուժումից երկու տարի անց նա կանչեց նրանց լաբարատորիա` ուղեղները զննելու համար: Արդյունքներն այսպիսին էին:

Բուժված աչքի հետ կապված նյարդաթելերը շատ նման են տեսողական խնդիրներ չունեցողների նյարդաթելերին: Դրանք նաև շատ ավելի առողջ էին քան չբուժված աչքի նյարդաթելերը, որոնք ժամանակի ընթացքում ավելի էին քայքայվել: Թեև խումբն ակնկալում էր փոփոխություն տեսնել ուղեղում, սակայն, դրանց չափը զարմացնող էր, ասել է Աշթարին` հատկապես հաշվի առնելով մասնակիցների տարիքը: «Բուժվողների մեծամասնությունը 20 տարեկան էին իսկ մեկը` 45» , - ասում է Աշթարին:

Աղբյուրը` new scientist.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4132 | 0 | 0
Facebook