Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նորարարական տագնապի ազդանշանը կպաշտպանի ձեր պայուսակը

Anushik
Հեղինակ`
Anushik
18:38, շաբաթ, 12 մարտի, 2016 թ.
Նորարարական տագնապի ազդանշանը կպաշտպանի ձեր պայուսակը

Թողեք պայուսակը առանց հսկողության, չմտածելով գողության վտանգի մասին: Այս եզակի գաղապարը կարող է իրականություն դառնալ. փոքրիկ, բարձր տեխնոլոգիական տագնապի ազդանշան` մշակված Լունդ Համալսարանի մագիստրոսի կողմից: Հնարավոր է, որ այն շուտով վաճառքի հանվի:

«Ես Մեքսիկայի լողափներից մեկում էի և լողալու համար ստիպված էի առանց հսկողության թողնել պայուսակս: Բայց ջրում եղած ժամանակ չկարողացա հանգստանալ, քանի որ մշտապես մտածում էի իրերիս մասին, - ասում է Ձեռնարկատիրության և Ինովացիոն Ծրագրի մագիոստրոս և նորարարության հեղինակներից մեկը` Էնդրյու Լենցը: Եվ հենց այնտեղ էր, որ սկսեցի հետևյալ խնդրի հնարավոր լուծումը փնտրել»:

Համագործակցելով Լունդ Համալսարանի Արդյունաբերական Ծրագրի ուսանողներ Բո Մյոլերի և Ժիանգ Կիանի հետ, խումբը փորձում էր ստեղծել տագնապի մի ազդանշան, որը օգտագործելով Բլութութ-ը կճանաչի սեփականատիրոջը` սմարտֆոնի և հագուստի միջոցով:

«Եթե ձեր պայուսակը շարժվում է իսկ դուք` ոչ, ինչը նշանակում է, որ այն վերցրել է մեկուրիշը, ազդանշանը կմիանա և չի անջատվի մինչ պայուսակը ցած չնետեն» , - ասում է Էնդրյու Լենցը:

Այս նույն տեխնոլոգիան ազդանշան կուղարկի նաև այն դեպքում երբ փորձեն դիպչել ձեր պայուսակին, այնպես որ պայուսակն ապահով կլինի նույնիսկ այն ժամանակ երբ այն հետևում թողնեք:

Տագնապի ազդանշանը իր տեսքով շատ նման է հիշողության կրիչին (USB) և այն կարող է տեղադրվել կա ՛մ պայուսակի ներսում կա ՛մ դրսում` օգտագործելով հատուկ ճարմանդ: Նպատակն է տագնապի ազդանշանը պայուսակի գույներին մոտ ստեղծել, օրինակ սև կամ արծաթագույն, ներդաշնակ կայծակնաճարմանդին, որպեսզի այն շատ աչքի չընկնի:

«Դուք կարող եք տագնապի աղդանշանը դնել «Չ՛բացել» ձևի վրա` օգտագործելով ձեր անձնական գաղտնաբառը: Եթե կողոպտիչները բացեն պայուսակը և թալանեն այն, առանց տեղաշարժելու, այդ դեպքում նույնպես ազդանշանը կմիանա, - ասում է Էնդրյու Լենցը:

Տագնապի ազդանշանը ստեղծվել է կողոպտիչների վարքագիծն ու աշխատելաոճը խորապես ուսումնասիրելուց հետո: «Մենք գիտենք, որ կողոպտիչները հիմանականում ցած են գցում պայուսակը, եթե տագնապի ազդանշանը հանկարծ բարձր ձայնով միանում է, քանի որ նրանց համար ամենակարևորը չբռնվելն ու աննկատ մնալն է: »

Աղբյուրը` www.reuters.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3800 | 0 | 0
Facebook