Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բժշկության ապագան առանց ներարկիչներ

Anushik
Հեղինակ`
Anushik
21:39, ուրբաթ, 11 մարտի, 2016 թ.
Բժշկության ապագան առանց ներարկիչներ

Եթե վախենում եք ներարկիչներից, լավ նորություն կա. արդեն կարող եք խուսափել ծակոցներից:

Ներկայումս ներարկումները լավագույն միջոցներն են տարբեր տեսակի դեղամիջոցներ ընդունելու համար: Օրինակ ինսուլինի նման պատվաստանյութերն ու դեղերը կազմված են մեծ քանակությամբ մոլեկուլներից, որոնք դուք չեք կարող խմել, քանի որ կքայքայեն աղեստամոքսային ուղիները: Որոշ հակաբիոտիկ և հակավիրուսային դեղամիջոցներ հենց նույն պատճտառով էլ ներարկիչների միջոցով են օրգանիզմ անցնում:

Բայց ներարկիչներն այլևս անօգուտ են: Բուժվող հիվանդներից մոտ 10%-ը, ովքեր կանոնավոր ձևով ներարկման կարիք ունեն, չեն ենթարկվում բժշկի հրահանգներին, ըստ 3M-ի մասամբ այն պատճառով, որ ինքնակառավարվող ներարկումները դժվար են ու ցավոտ: Եվ ներարկվող դեղերը "քմահաճ են". Դրանք պետք է ցածր ջերմաստիճանի տակ պահել և ունեն պիտանելիության սահմանափակ ժամկետ:

Այդ պատճառով ողջ աշխարհում կենսատեխնիկական ընկերությունները փորձում են դեղերն առանց ներարկիչների ընդունման միջոցներ գտնել.ամեն ինչ սկսած բարձր տեխնոլոգիական հաբերից մինչև ինքնակպչուն վիրակապեր:

Առաջ-առաջ դեդահաբ-սարքավորումներ

Ներարկում ստանալու փոխարեն, մի օր գուցե հնարավոր լինի ընդունել լավ երևացող դեղահաբ, որոնք կգործեն ինչպես Ջեյմս Բոնդի սարքավորումները: Դեղը պահվում է փոքրիկ ներարկիչների մեջ, որոնա պատրաստված են շաքարից, այն պոլիմերային ծածկույթի ներսում էր գտնվում, որը պահպանում էր աղեստամոքսային տրակտն այդքան շուտ քայքայվելուց:

Հենց որ "ռոբոտ" դեղահաբը հասնում էր աղիներ, դրա պաշտպանական պոլիմերի շերտը լուծվում էր` դեղահաբի ներսում երկու մանր բաժիններ առանձնացնելով: Մեկը լցված է կիտրոնաթթվով, մյուսը` սննդի սոդայով և դրանք ներգործում են` ստեղծելով ածխածնի երկօքսիդ.այն նման է հրաբուխների, որոնք դուք տարրական դպրոցում եք պատրաստում:

Ածխածնի երկօքսիդը գազով է լցնում փոքր փուչիկը, որը փոքր շաքարե ներարկիչները հրում է դեպի աղիքային պատը, որտեղ փայթում և արձակում են դեղերը արյան շրջանառության մեջ: Դեղահաբի մնացած մասը պարզապես դուրս է գալիս կղանքի հետ:


    

Բայց ժամանակ կպահանջվի, որպեսզի նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված այս դեղահաբը հասանելի լինի, սակայն, չկա որև երաշխիք, որ այն վաճառքի համար ընդհանրապես հասանելի կլինի: Novaritis դեղագործական ընկերությունը տեխնոլոգիայի վրա աշխատում է Rani Therapeutics-ի հետ, բայց նրանք չեն պլանավորում փորձարկել դրա իրագործելիությունը հաջորդ 1, 5-2 տարիներին:


    
    


    

Պարզապես ասեք "Ահ"

Ավելի քիչ օտար դեղեր են երևան գալիս Կատալենտ դեղագործական ընկերության կողմից: Նրանք աշխատում են պատվաստանյութերը վերածել արագ սառեցվող հաբերի, որոնք կլուծվեն ձեր կոկորդում մոտավորապես 5 վայրկյանում: Ապա մոլեկուլները, որոնք լրացնում են դեղերի և պատվաստանյութերի պակասը տարածբում են կոկորդի տակ գտնվող թաղանթի և արյան շրջանառության միջով:

Կատալենտն արդեն փորձարկել է գրիպի տավաստանյութի իր հաբային տարբերակը մկների վրա: (Այո այո նկատի ունենք փոքր դեղահաբի պատրաստումն ու մկան կոկորդում այն տեղադրելը: "Այն ինքնին արվեստ է", - C&EN արդյունաբերական հրատարկչությանն ասել է գիտաշխատող Ռոբերտ Սմիթը:

Ըստ Կատալենտի, ավելի կարևոր է, որ Zydis հաբերը սենյակային ձերմաստիճանում պահվելու դեպքում ունեն մինչև 4 տարվա պիտանելիության ժամկետ: Սա մեծ առավելություն է հեղուկ պատվաստանյութերի հանդեպ, որոնք պետք է սառը վայրում պահել և որոնց պիտանելիության ժամկետը շուտ լրանում է:

Թեև շատ զարգացած երկրներում դեղերը սառը վայրում պահելը խնդիր չէ, հեռավոր և ոչ զարգացած վայրերում այն բարդ խնդիր է և հետ է պահում մարդկանց կարևոր պատվաստանյութեր ձեռք բերելուց:

Կպչող դեղահաբ

Սա մեկ այլ մոտեցում է, որը փորձարկվում է վիրակապերի դեպքում: Մ.Ն -ի Հիվանդության Կարգավորման Կենտրոնները (ՀԿԿ) այսպիսի վիրակապերի վրա աշխատում են

Ջեորջիայի տեխնոլոգիական համալսարաների հետ և դրանց չափը մոտ 1սմ քառակուսի են: Չնայած որ այն փոքր վիրակապի տեսք ունի, այն կպչում է մարմնին ոչ թե կապակցող նյութով, այլ 100 փոքրիկ ասեղներով:

Յուրաքանչյուր միկրոասեղ 1մմ-ից փոքր է և պոլիմերի, շաքարի և պատվաստանյութի խառնուրդ է: Երբ դուք կպցնում եք վիրակապը մաշկին, այդ միկրոասեղները լուծվում են արյան մեջ:

Վիրակապի պարզութունը կարող է հեշտացնել պատվաստանյութերի հասցնումը դեպի հեռավոր տարածքներ, որտեղ առողջապահության աշխատողները քիչ են: Ներարկիչների քիչ օգտագործումը օգնում է նվազեցնել նաև աշխատակիցների արյունածին հիվանդությունից չպաշտպանվածության ռիսկը: Հիվանդության Հսկողության և Կանխարգելման կենտրոնը (ՀՀԿ) կապիկների վրա փորձարկել է մալարիայի պատվաստանյութը վիրակապի ձևով և նիանց իմունային համակարգը արձագանքել է: Հիմա կազմակերպությունը պլանավորում է փորձարկել դրանք մարդկանց վրա, բայց 2017-ից ոչ շուտ:

Կպչող դեղահաբ, մաս 2

Այդ ընթացքում 3M-ը մշակել է իր սեփական միկրոներարկիչային վիրակապերը: Այն գրեթե նույ չափերի է ինչՀիվանդության Հսկողության և Կանխարգելման կենտրոնի վիրակապերը, բայց պարունակում է միայն 12 ասեղ` յուրաքանչյուրը 1, 5 մմ երկարությամբ: Տարբերակներից մեկը օգտագործում ամուր ներարկիչներ` պատված դեղահաբով, իսկ մյուսը` դատարկ ներարկիչներ` հեղուկ դեղեր ներարկելու համար: Նպատակն այն է, որ կանոնավոր ներարկումների կարիք ունեցող հիվանդները կարող են վիրակապերը տանը օգտագործել, առանց բժշկի այցելելու: Ըստ ընկերության ցավոտ լինելը կախված է դեղից, չափաբաժնից և արյան մեջ դեղի հասնելու արագությունի: Վիրակապերը պատրադտ են կլինիկական փորձարկման համար, սակայն, 3M-ը դեռ չի գտել դրանով հետաքրքրվող դեղային ընկերություն:

Խորը շնչեք

Մեկ այլ մարտավարությունը կարող է շնչելու նման հեշտ լինել: Արդեն առաջարկվում են գրիպի դեմ ինհալացիոն պատվաստանյութեր, բայց առ այսօր այս մոտեցումը այդքան էլ լավ չի գործում այլ դեղամիջոցների համար:

Օրինակ, ապրիլ ամսին, հետազոտողները փորձարկել են կարմրուկի դեմ պատվաստանյութի ինհալացիոն տարբերակը: Այն աշխատում է, սակայն, երեխաների իմունային համակարգն ավելի լավ ենթարկվում է ներարկման տարբերակին: Բժիշկներն ասում են, որ կարմրուկի դեպքում կարելի է անտեսել ցավը: Օրվա ընթացքում մի քանի ներարկումների կարիք ունեցող հիվանդների համար, սակայ, սա հրաշալի տարբերակ է: Օրինակ շաքարախտով տառապող մարդիկ օրվա ընթացքում նվազագույնը երկու անգամ ինսուլինի կարիք ունեն և երբեմն էլ ուտելու ժամանակ ընդունում են հավելյալ չափաբաժիններ: Փետրվարից Afrezza կոչվող ինսուլինի ինհալացիոն տարբերակները հասանելի են Մ.Ն-ում, բայց հիվանդների կողմից քիչ են ընդունվում: Պարզ չէ ինչու, բայց արտադրողները Մ.Ն-ի դաշնային օրենքի ուշադրությունը չի հրավիրում հիվանդների կողմից դեղամիջոցի որակավորման վրա, այն դեպքում երբ այն ունի հակացուցումների երկար ցանկ: Օրինակ ծխողներն ու ասթմայով տառափող մարդիկ չեն կարող օգտագործել Afrezza-ն: Այդ որակաորման գործընթացը, գուցո բավական է որ, որոշ հիվանդներ և նրանց բժիշկները կասեցնեն դրանց օգտագործումը:

Բայց ինհալացիոն դեղամիջոցը դեռ կարող է օգտակար լինել այն պարագաներում, երբ չկան ներարկումներ կատարելու փորձ ունեցող առողջապահական աշխատողներ: Տեխասի բժշկական համալսարանի հետազոտողները վերջերս հայտարարել են, որ Էմբոլիա վիրուսի պատվաստանյութի ինհալացիոն տարբերակը պաշտպանում է կապիկներին վիրուսից: Արդյունքներն այնքան հուսադրող էին, որ այլևս կարիք չկա մարդկանց վրա փորձարկել:


    

Սպասեք և տեսեք

Դեղամիջոցների զարգացումը երկար, թանկարժեք գործընթաց է և դեղամիջոցների մեծ մասը երբեք չի հայտնվի դեղատներում: Իրականում միայն 10% է հավանության արժանանում Սննդամթերքի և Դեղերի Վերահսկման կենտրոնի կողմից իսկ հետո նոր հասանելի դառնում հիվանդների համար, ըստ Ռալֆ Լիպի` Lipp Life Sciencss բիոտեխնոլոգիական ընկերության տնօրենի:

"Ավելացրեք մատակարարման մեկ այլ միջոց և կկարողանաք պատկերացնել հնարավորության ևս 2%", - ասում է Լիպը: Ըստ C&EN -ի Սննդամթերքի և Դեղերի Վերահսկման կենտրոնը, միևնույն ժամանալ տատանվում է նոր դեղերի և դեղամիջոցի ընդունման նոր միջոցի հրապարակման հարցում: Նրանք ցանկանում են, որ նոր դեղամիջոցները սկզբում օգտագործվեն արդեն իսկ հայտնի ձևով:

Սմիթը պնդում է, որ իր ընկերությունը հանդիպել է ընկերությունների դիմադրությանը, որոնք ներկայումս մատակարարում են պատվաստանյութերի շուկան, որոնք չեն ցանկանա մրցել պատվաստանյութերը առանց ներարկմամ ընդելու միջոցի հետ: Նա հայտնել է C&EN-ին, որ այդ գործընթացը կարող է ավելորդ լինել եթե Catalent-ի մոտեցումները հանվեն:

Եթե առանց ներարկիչների տարբերակները առաջարկվեն մարդկանց, դրանք արագորեն կարող են նախընտրելի դառնալ: Ներարկումների ավելի քիչ պահանջը կարող է զարգացնել այլընտրանքները, չնայած դրանց խնդիրների: Գուցե մի քանի տարի անց, երբ բժիշկն ասի. "Սա բոլորովին չի ցավեցնի ձեզ", -այն իրականությսւն կդառնա:

Աղբյուրը` www.discovermagazine.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6078 | 0 | 0
Facebook