Բարև ձեզ Արթուր շատ շնորհակալություն, որ չմերժեցիք հարցազրույցի հրավերը: Ցանկանում եմ ձեզ հետ խոսել ձեր հիմնած և այսօր Ռուսաստանում և Ամերիկայում ամենա մեծ դիտումներն ունեցող Հայկական ալիքի՝ Ա21-Թի-վիի մասին:
Ա21Թի-վին մշակութային ալիք է և այսօր շատ շատերին է հայտնի և միակն է իր ֆորմատով արդյո՝ք հեշտ է լինել միակը և ներկայացնել ՀՀ մշակույթը չե, որ մենք հայերս շատ խստապահանջ ազգ ենք: Բնական է ոչմի գործ էլ հեշտ չե, բայց երբ մարդը անում է իր սիրելի գործը դա իրեն հեշտ է թվում, բայց դա այդպես չէ: Հայաստանի ՝ իմ երկրի՝ իմ ծննդավայրի մշակույթը ներկայացնելը շատ պատասխանատու աշխատանք է, մարդկանց կարծիքներից, արվեստագետներից ես կարծիքներ շատ եմ հարցնում և դրանք բոլորը դրական են, բայց ես դրանով չեմ սահմանափակվում ես հարցնում եմ նաև խորհուրդներ չէ, որ նրանք ինձնից ավելի շատ բան են հասկանում կյանքից, մշակույթից ու Հայաստանից: Հայերս խստապահնջենք անկասկած դրանում խոսք անգամ լինել չի կարող:
Արթուր Ցանկանում ենք խոսել նաև ձեր հեղինակային հաղորդումներից ամենա դիտվածներից ՝ Գյումրու Հետքերովից: Այն ներկայացնում է Գյումրին, նրա մշակույթը, մարդկանց իսկական ապրելու վիճակը Պատմե՝ք միքիչ այդ հաղորդման մասին: Դե բոլորին էլ պարզ է թէ ինչն է Գյումրու ՀԵտքերով հաղորդման հիմնական նպատակը: Շատ հպարտ եմ, որ կարողանում եմ Ծննդավայրիս ու քաղաքիս ինչոր բանով օգուտ տալ:
Ինչ կմաղթեք մեր կայքի այցելուններին Կմաղթեմ ձեր կայքին, որ լինեք Սուբյեկտիվ ու չթերանաք երբեք ձեր գործում: Ներկայացնե՝ք իսկական լրագրողին վայել նյութ, որ արդեն վերնագիրը կարդալուն պես չզզվես և այդ նյութից և լրատվական պարբերականից: Իսկ այցելուններին կմաղթեմ, որ ինչոր բան քննադատելուց առաջ ուշադիր ուսումնասիրեն տվյալ նյութն ու նոր գրեն հային ոչ հարիր մեկնաբանություններ: