Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս 100-ամյա յոգայի սիրահար տատիկի ոգեշնչումը

Anushik
Հեղինակ`
Anushik
16:20, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2016 թ.
Այս 100-ամյա յոգայի սիրահար տատիկի ոգեշնչումը
    
    

Մինչ մենք մեր առավելագույն ջանքերն էինք օգտագործում հարմարավետ բազմեցից վեր կենալու համար, 100-ամյա Ժան Դավսոնը վերջին երեսուն տարիների ընթացքում զբաղված էր Յոգայի չեմպիոն դառնալով:

Ծեր տատիկ Ժան Դավսոնը փետրվարի 20-ին տոնել է իր 100-ամյակը: Նա դեռ անհավատալի առողջ է և ապացուցում է, որ երբեք ուշ չէ լավ վիճակում գտնվել և գտնել երջանկություն նրանում ինչ իրականացնում սիրում ես:

Նա սկսել է յոգայի դասեր 67 տարեկան հասակում իր բնակավայրում մի գովազդ տեսնելուց հետո:

Նա տասնամյակներ շարունակ գտնվել է յոգայի ուսուցիչ Քրիստին Թայսոնի հսկողության տակ` ով այժմ 66 տարեկան է:

Ժանը ասում է, որ յոգան ամբողջությամբ փոխել է իր կյանքը դեպի լավը:

«Այն իրոք փոխեց իմ կյանքը, և օգնեց բուժել ցավերս, - ասում է Ժանը:

«Ես միշտ ցավեր էր ունենում մեջքիս հատվածում, բայց յոգայի շնորհիվ իսկապես հաղթահարեցի այն: Ես շատ մարդկանց հետ եմ ծանոթացել և ընկերացել յոգայի շնորհիվ: Չիգիտեմ թե այսօր ինչպիսին կլինեի, եթե Այենգար յոդայով չզբաղվեի: Այն ինձ տվել է լավ կեցվածք, ներդաշնակություն, կոնցենտրացիա, ճկունություն և տոկունություն»:

Ժանը յոգայով է զբաղվում ամեն շաբաթ, հաճախում դասերին գրեթե ամեն երկուշաբթի առավոտյան:

Նրա մարզիչը ասում է, որ նա խմբակում իրենց համար «օրինակ» է, ապացուցելու բոլորին, որ եթե նա կարող է անել դա, ապա բոլորն էլ կարող են:

«Դուք կարող եք անել այն ինչ ուղում եք: Այենգար յոգան օգնել է ինձ ավելի քան որևէ այլ բան, և ես իրոք վայելում եմ ամեն շաբաթվա ընկերակցությունը, այնպես որ ես կարծում եմ, որ ես դեռ մի քիչ էլ կարող եմ շարունակել հաճախել» - ասում է Ժանը:

Աղբյուրը` metro.co.uk
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3404 | 0 | 0
Facebook