Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փորձագետները բացահայտել են, թե ինչպես մենք պետք է իսկական թեյ պատրաստենք

Anushik
Հեղինակ`
Anushik
15:14, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2016 թ.
Փորձագետները բացահայտել են, թե ինչպես մենք պետք է իսկական թեյ պատրաստենք

Եթե ապրեք Բրիտանիայում ամենից հաճախ կլսեք հետևյալ արտահայտությունը. «Մեկ բաժակ թեյ կցանկանա՞ք» , - որին էլ կհաջորդի, - «Տհաճ եղանակ է այնպես չէ՞- Իհարկե»:
     Եվ նման առաջարկին անխուսափելիորեն հաջորդում է սովորաբար մի պարզ հարց «Ինչպե՞ս եք ցանկանում այն»:
     Ահա այստեղից էլ սկսվում են վեճերը:
     Թեև մարդկանց մեծամասնությունը լցնում է թեյի տերևները, շաքարավազը, ջուրը, կաթը, բայց շատերն էլ կաթը մինչև ջրի լցնելը:
     Թեև այն ամեն տեսանկյունից սխալ է դիտվում այնուամենայնիվ մեծ թվով մարդիկ այդպես են անում:
     «Թայմ աութ» -ը զրուցել է «Փոսթքարտ թիզ» -ի տնօրեն Թիմ դը Օֆֆեյի և «Թեթլի Թի» -ի աշխատակից Սեբաստիան Միշելսի հետ, ով ունի բարձր համային ընկալիչներ:
     Եվ ըստ երևույթի, եթե դուք թեյի մեջ առաջինը կաթն եք լցնում, ապա քայքայում եք այն:
     Եթե դուք կողմնակից եք սկզբում ջուրը լցնելուն, ապա դուք միանգամայն ճիշտ եք և ձեզ հետ վիճողը պետք է ամաչի:
     Ըստ Սեբաստիանի ջրից առաջ կաթը լցնելով դուք նվազեցնում եք ջրի ջերմաստիճանը և խոչնդոտում դրա` ջրի հետ լուծվելուն: Իսկ Թիմն էլ առաջարկում է ջուրը առաջինը լցնել, որպեսզի կարողանաք վերահսկել սուրճի թնդությունը:
     Իսկ ո’վ չի ցանկանում լինել իրավիճակի տերը: Դե ինչ այլևս երբեք թեյի մեջ առաջինը կաթը չլցնեք այդ գրողի տարած համեղ թեյը վայելելու համար:

Աղբյուրը` metro.co.uk
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2689 | 0 | 0
Facebook