Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լաշը վաճառում է այս նոր օճառները, որպեսզի փախստականների համար գումար հավաքի

Anushik
Հեղինակ`
Anushik
20:12, երեքշաբթի, 23 փետրվարի, 2016 թ.
Լաշը վաճառում է այս նոր օճառները, որպեսզի փախստականների համար գումար հավաքի

Այն անվանում են Ընկերական ձեռք և իրենից ներկայացնում է սրտի նմանվող միաձուլված ձեռքեր:

Այս պահին այն հասանելի է միայն Հյուսիսային Ամերիկայում և դրա վաճառքից հավաքվաշծ ողջ գումարը գնալու է Կանադայում և ԱՄՆ-ում բնակեցված ընտանիքներին:

Օճառը բուրում է ծաղկած բալենու հոտով և նախատեսված է նպաստել մարդկանց մտածել գարնան գալուստի և նոր բաների սկսելու մասին:

Լաշին հովանավորում են ՄՓԿ-ն և Կանադայում Համաներման միջազգային կազմակերպության գրասենյակը:

Մեջբերում եմ Լաշի խոսքերը. «Սիրիայի փախստականների վիճակը ցավալի է և սրտաճմլիկ: Թեև շատերը չեն ցանկանում լքել իրենց ընտանիքները և տները, այնուամենայնիվ վայրագությունը և խառնաշփոթությունը ստիպում են նրանց անել դա: Այն ընտանիքների համար, որոնք կորցրել են ամեն ինչ նոր բնակարան կառուցելը կլինի բավական դժվարին, բայց մենք բոլորով կարող ենք այն ավելի հեշտ դարձնել ցույց տալով ամենակարևոր բանը, որ մեր համայնքները կարող են առաջարկել.այն է սեր և ընկերություն»:

Օճառներում կլինեն նաև բացիկներ, որտեղ մարդիկ կարող են գրել իրենց սիրո և աջակցության պատրաստականության մասին, որոնք կփոխանցվեն այդ մարդկանց, երբ նրանք գան իրենց նոր բնակարանները:

«Փախստականները իմ և քո նման մարդիկ են: Սովորական մարդիկ ովքեր ցանկանում են ապրել և աշխատել այն վայրում ուր կլինեն ապահով, պաշտպանված և սիրված: Սկսեք ճանաչել ձեր հարևաններին և աջակցության ձեռք մեկնեք» , - ասել է Լաշը:

Հիշեցնենք, որ օճառները վաճառքի կլինեն մինչև փետրվարի վերջ:

Աղբյուրը` metro.co.uk
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2473 | 0 | 0
Facebook