Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կապիկը սատկել է այն բանից հետո, երբ վրան թթու է լցվել

Anushik
Հեղինակ`
Anushik
20:01, երեքշաբթի, 23 փետրվարի, 2016 թ.
Կապիկը սատկել է այն բանից հետո, երբ վրան թթու է լցվել

Կապիկը մահացել է ամբողջ դեմքին և կրծքավանդակին թթու լցվելուց հետո:

Փրկարարները փորձել են բուժել խեղճ կենդանուն, սակայն երբ նրանք կարողացել են բռնել նրան, տեսել են, որ որդերը արդեն ծփում են նրա վերքերի վրա և ողջ մարմինը պատված է քոսով:

Այդ թթվի կամ քիմիայի պատճառով ստացած վնասվածքների հետևանքով ամբողջովին այրվել էր կապիկի կրծքավանդակը, - ասել է անասնաբույժ Դիփա Կատյալը:

Ավելին` քանի որ վնասվածքները թարմ չէին որդերը կերել էին գրեթե ամբողջ միսը: Նա այրել էր նաև իր դեմքն ու ձեռքերը, որոնք ամբողջովին քոսով էին ծածկված: Կենդանին ամբողջովին ջրազրկված էր և հոգեվարքի մեջ էր, - տեղական մամուլին պատմել է բժիշկ Կատյալը:

Նա երեկ վերջապես սատկեց Հնդկաստանի Թեյն անտառում չորսորյա հոգեվարգի մեջ գտնվելուց հետո: Կենդանասերները հայտարարում են, որ կենդանին կարող էր փրկված լինել, եթե Թեյն անտառի պատասխանատուները հետևեին իրենց խորհրդին, որ նրանք պրոֆեսիոնալ սարքավորումներ ունենալու կարիք ավելի վաղուց ունեին:

Մենք տեսել էինք նրա վրայի թարմ վերքերը, բայց քանի որ նա ծայրահեղ ակտիվ և ճկուն էր, դժվար էր նրան փրկել և մենք անմիջապես տեղեկացրինք պատասխանատուներին, որ մեզ պետք են մասնագետներ նրան փրկելու համար, - ասել է Պավան Շառման` Ռեսքինկ Վայրի բնության բարեկեցության ասոցիացիայի ղեկավարը:

-Եթե նույնիսկ կապիկը փրկվեր միևնույնն է այդքան դաժան վնասվածքներից հետո չէր կարողանալու շարժվել:

Պավան Շառման ասել է, որ անտառային բաժանմունքըը կպատրաստի այնպիսի սարքավորում, որ կարողանա փրկել կապիկներին:

- Մարդ-կապիկ հակամարտությունը սկսում է աճել, սակայն այս պահին թվում է, որ ոչ-ոք դրան լուրջ չի վերաբերվում, - ասաց նա:

Աղբյուրը` metro.co.uk
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2766 | 0 | 0
Facebook