Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ջոն Պաուլի նամակները բացահայտում են նրա «ինտենսիվ» ընկերությունը կանոջ հետ

Anushik
Հեղինակ`
Anushik
15:12, երկուշաբթի, 15 փետրվարի, 2016 թ.
Ջոն Պաուլի նամակները բացահայտում են նրա «ինտենսիվ» ընկերությունը կանոջ հետ
    
    

Հարյուրավոր նամակները և լուսանկարները, որոնք պատմում են, որ Ջոն Պաուլ II Պապը մերձավոր հարաբերություններ է ունեցել ամուսնացած կնոջ հետ, որը տևել է ավելի քան 30 տարի, արդեն տրամադրվել են ԲԲՍ- ին:


    
    
    

Նամակները ուղղված են Լեհաստանում ծնված ամերիկացի փիլիսոփա Աննա-Թերեզա Տյումինեիկաին, որոնք տարիներ շարունակ հասարակությունից հեռու են պահվել Լեհաստանի Ազգային գրադարանում:

Այն փաստաթղթերը բացահայտում են 2005 թվականին մահացած Պապի` գրեթե բոլերին անհայտ կյանքը:

Չկա որևէ փաստարկ, որ Հռոմի պապը խախտել է իր ամուրիության խոստումը:

Ընկերությունը սկսվել է 1973 թ-ին, երբ տիկին Տյումինեիկաին իր գրած փիլիսոփայական մի գրքի համար կապվել է ապագա Հռոմի Պապին, կարդինալ Կառոլ ՈՒոջտյուլայի, ապա արքեպիսկոպոս Կրակովի հետ:

Այն ժամանակ 50 տարեկան հասակում նա մեկնում է ԱՄՆ-ից Լեհաստան աշխատանքը քննարկելու:

Կարճ ժամանակ անց, զույգի միջև նամակագրական կապ սկսեց:

Սկզբում Պապի նամակները պաշտոնական էին, սակայն ժամանակի ընթացքում նրանք ավելի էին մտերմանում:

Զույգը որոշել էր աշխատել Պապի գրքի վրա: Նրանք հանդիպել են շատ անգամ, երբեմն իր քարտուղարի ներկայությամբ, երբեմն էլ միայնակ:

Լուսանկարները, որոնք առաջ երբեք չեն ցուցադրվել հանրությանը, տրամադրել է Կառոլ ՈՒոջտյուլայն:


    
Աղբյուրը` bbc
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2585 | 0 | 0
Facebook