Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՏ ԱՄԱՆՈՐԸ

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
15:17, երեքշաբթի, 12 հունվարի, 2016 թ.
ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՏ ԱՄԱՆՈՐԸ

Լրացավ 2015- թվականի հունվարի 12-ին Գյումրիում կատարված ոճրագործության մեկ տարին: Ընտանեկան հոգս ու դարդով ապրող սովորական մի հայ ընտանիք դարձավ անմարդկային ոճրի զոհ: Բազմաթիվ ինչուներ մեկ տարի անց էլ մնում են անպատասխան:

Վստահ եմ, որ 2015 թվականը դիմավորելիս եվ բաժակ բարձրացնելիս նրանք ցանկացել էին , որ գալիք տարին լինի անփորձանք, երջանկության եվ ուրախության տարի, բայց….. Ավետիսյանների նախկին հյուրընկալ առանձնատան դուռը փակվել է ճաղավանդակներով, այնտեղ ամեն բան մնացել է անփոփոխ: Այս տանը դեռ Ամանոր է, 2015թվականը, այստեղ ժամանակը կանգ է առել, զոհերի ձեռքով մեկ տարի առաջ տեղադրված տոնածառը դեռ իր տեղում է: Տիկին Հասմիկը իրեն բնորոշ հյուընկալությամբ այսօր չդիմավորեց իր հյուրերին, փոքրիկ Հասմիկը այս տարի չուրախացավ Ձմեռ պապիկի բերած նվերներով, Ավետիսյանները չպատրաստվեցին Ամանորին եվ իրենց տանը այս տարի չբացվեց տոնական սեղան: Ինչու…. Որովհետեվ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամները այսօր մեզ հետ չեն, նրանք որեվէ բանում մեղավոր չէին, բայց այդպես էլ մնացին իրենց անկողիններում քնած, նրանց սպանեցին, նրանց երազանքներն ու ցանկությունները մնացին անկատար:

Շուրջ մեկ տարի անց դեռ բացահայտված չեն սպանության հանգամանքները, դեռ ոչինչ պարզված չէ, միայն կա մեկ կալանավորված անձ եվ բազմաթիվ անպատասխան հարցեր: Ավետիսյանների հարազատները դեռ գտնվում են հոգեբանորեն ընկճված վիճակում, որին նպաստում է նաեվ դատավարության անկազմակերպ ու թափթփված վիճակը: Ցավալի է, որ առկա իրավիճակը դեռեվս ապացուցում է, որ մենք չունենք անկախ դատական համակարգ եվ կախված ենք ռուսական կողմի կայացրած որոշումներից: Այս գործի բացահայտումը նախ պետք է հենց հայկական կողմին, որպիսի ժողովրդին ապացուցի իրավական եվ իրապես անկախ պետություն լինելու հանգամանքը, որպիսի մեր ժողովուրդը հավատա մեր պետությանը, իրեն զգա ապահով եվ չբռնի արտագաղթի ճանապարհը: Այս ամենին հասնելու համար դեռ շատ քայլեր պետք է անի մեր պետությունը, բայց մ ենք կլինենք այդ ամենի ականատեսը, թե ոչ, դա ցույց կտա ժամանակը:

Ինչեվէ, Ավետիսյանների սպանությունը մեր դատական համակարգի ամոթալի էջերից ամենաառաջնայինն է եվ այս գործի բացահայտումը կլինի այդ համակարգի արժանապատվության վերականգնումը միայն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3425 | 0 | 0
Facebook