Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տրանսսեքսուալիզմ։ Հասարակության թյուր և ապատեղեկացված կարծիքներ

Sexology Global
Հեղինակ`
Sexology Global
12:37, ուրբաթ, 08 հունվարի, 2016 թ.
Տրանսսեքսուալիզմ։ Հասարակության թյուր և ապատեղեկացված կարծիքներ

Հոգեսեռական (փսիխոսեքսուալ) զարգացումը անձի սեքսուալության ձևավորումն է։ Հոգեսեռկան զարգացմանը զուգահեռ ընթանում է մարմնասեռական (սոմատոսեքսուալ) զարգացմանը։ Այս երկուսի զարգացման արդյունքում ձևավորվում է անձի սեքսուալությունը։ Հոգեսեռական զարգացման ընթացքում ձևավորվում է կինը կամ տղամարդը։ Հոգեսեռական զարգացումը սկսում է ծնված պահից և իր ավարտին է հասնում մոտ 25 տարեկանում։ Այս ընթացքում անձի մոտ ձևավորվում է սեռական ինքնագիտակ-ցությունը սեռադերային վարքը և սեռական կողմնորոշումը։ Հոգեսեռական զարգացման առաջին փուլը դա սեռական ինքնագիտակցությունն է։ Սեռական ինքնագիտակցությունը ձևավորվում է պուբերտատ տարիքում (1-7 տարեկան): Երբ երեխան սկսում է գիտակցել թե որ սեռին է պատկանում և սկսում է տարբերակել իրենց սեռական օրգանները և ճանաչել այն։ Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման (DSM-5) տրանսսեքսուալիզմը համարվում է նույնականացման խանգարում։ Անհատը ցանկություն է ունենում հակառակ սեռի կերպարով ապրելու, և ցանանում է որ հասարակությունը իրեն ընդունի որպես հակառակ սեռի ներկայացուցիչ։ Տրանսեքսուալի մոտ նաև կայուն ցանկություն է լինում սեռափոխվելու և իր սեռական օրգաններով նա իրեն զգում է ընկճված և օտար։ Անձի օտարման և դիսկոմֆորտի երևույթը կոչվում է գենդեռային դիսֆորիա, որի ամենաարտահայտված և ամենախորացված տարբերակը տրանսեքսուալիզմն է։ Տրանսեքսուալիզմի զարգացման համար պատասխանատու են հղիության ընթացքում հորմոնալ տարբեր խանգարումները, պտղի ուղեղի կառուցվածքային փոփոխութ-յունները՝ այն հատվածների որոնք պատասխանատու են վարքի ձևավորման համար։ Նաև ազդեցություն ունեն մոր վնասական սովորությունները՝ ծխելը, ալկոհոլի, տոքսիկ նյութերի և դեղորայքի օգտագործումը։ Տրանսսեքսուալիզմի տարածվածությունը տարբեր հասարակություններում, ռասսաներում և մշակութա-յին խմբերում գրեթե նույնն է մոտ 1։40, 000։ Տղամարդ տրանսեքսուալները գերակշռում են կին տրանս-սեքսուալներին մոտ 4։1 հարաբերակցությամբ։
    
     Շարունակություն

Աղբյուրը` http://sexology.global/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5365 | 0 | 0
Facebook