Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եղունգները ամրացնելու 10 եղանակ

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
12:54, շաբաթ, 09 փետրվարի, 2013 թ.
Եղունգները ամրացնելու 10 եղանակ
     Խնամված և գեղեցիկ եղունգները շատ կարևոր են յուրաքանչյուր կնոջ համար: Եղունգների կոտրվելն ու փխրունւթյունը բավականին տարածված խնդիր է: Որպեսզի ամրացնեք ձեր եղունգները և դարձնեք ավելի գեղեցիկ՝ առաջարկում ենք հետևյալը.
    
  1. Բաժակի մեջ լցրեք բուսական յուղը և խառնեք մի քանի գդալ կիտրոնի հյութ: Ամեն գիշեր քնելուց առաջ եղունգները դրեք այս դեղամիջոցով լի տարայի մեջ: Ավելի լավ արդյունք ստանալու համար լվացեք ձեռքերը և հագնելով բամբակե ձեռնեցներ՝ մնալով այդպես ամբողջ գիշեր:
  2. Շերտավորված եղունգները վերականգնելու համար կօգնի ձեզ հասարակ կիտրոնը: Բաժանեք այն 2 մասի ՝ամեն մեկի մեջ պահելով եղունգները 10 րոպե: Որից հետո լվացվեք և դրեք այդ կիտրոնները սառնարան: Նրանցով դուք 6-7 անգամ կարող եք կրկնել բուժումը:
  3. Եղունգների առողջ տեսքը կվերականգնի կիտրոնի կեղևով շփումը, որը լավացնում է արյան շրջանառությունը եղունգներում և հարթեցնում է արտաքին շերտը:
  4. Բոլորին հասանելի և չափազանց արդյունավետ միջոց է աղային լվացումները: 1 ճգ աղը լուծել տաք ջրում և եղունգները պահել նրա մեջ 5 րոպե, որից հետո քսել եղունգներին բուսական յուղ:
  5. Եղունգները սնուցելու համար լավ միջոց է ձիթապտղի յուղը, որը կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամ:
  6. Եղունգների արագ աճին նպաստում է ժելատինը, ինչը ավելացնում են կերակրի մեջ, օրեկան 5գ:
  7. Եղունգները ամրացնելու համար օգտագործեք կալցիումով հարուստ սնունդ: Ավելացրեք կերակրացանկում նուշ, կաթ, պանիր, կաթնաշոռ:
  8. Օգտակար են կարտոֆիլային օսլայով շփումները: Երբ կարտոֆիլ եփեք՝ մնացած հեղուկը մի՛ թափեք, այլ եղունգները պահեք նրա մեջ:
  9. Եղունգները պահեք գազարի կամ նարնջի հյութի մեջ՝ այդ կերպ վերադարձնելով եղունգներին առողջ տեսքը:
  10. Կալցիումի պակասն օրգանիզմում լրացնում է նաև ձվի կճեպը, որը լուծելով ջրում կարող եք խմել 2 շաբաթ: Խնամեք եղունգները.չէ՞ որ գեղեցիկ ու խնամված ձեռքերն են ամենից հաճախ հանդիսանում կնոջ հաջողության գրավականը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
25719 | 2 | 0
Facebook