Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերութունը կրկին մրցանակակիր է

TA production
Մամուլի խոսնակ`
TA production
15:44, չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2015 թ.
«Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերութունը կրկին մրցանակակիր է
    
    

Ձկնաբուծությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է և այսօր մեծածավալ աշխատանքներ են տարվում այս ոլորտն առավել զարգացնելու ուղղությամբ: Շուրջ 25 տարի Հայր և որդի Բունիաթյաններ ընկերությունը մեր երկրում զբաղվում է ձկնաբուծությամբ և սպառողին առավել հայտնի է Բունիաթյան ֆիշ սիրված բրենդով: Հայր և որդի Բունիաթյաններ ընկերության տնօրեն Արմեն Բունիաթյանը նաև "Հայ ձկնաբույծների միավորում" ՀԿ նախագահն է և մշտապես լայնածավալ աշխատանքներ է իրականացնում ոլորտի տնտեսվարողների իրավունքների պաշտպանության և ՀՀ-ում ձկնարտադրությունը խթանելու ուղղությամբ:

Տարիներ առաջ հիմնադրված փոքրիկ ձկնաբուծարանը Արմեն Բունիաթյանի ամենօրյա հետևողական ու նպատակային աշխատանքի արդյունքում այսօր հսկայական ձկնաբուծական տնտեսություն է, որն ընթանում է ժամանակին համաքայլ, յուրաքանչյուր օր աճում ու կատարելագործվում է ՝ պարբերաբար ընդլայնելով տեսականին և սպառողին առաջարկելով ամենաթարմ ու որակյալ ձկնամթերքները:

Այսօր ձկնաբուծական տնտեսությունն ունի ավելի քան 85 ավազան, աճեցնում և թողարկում է իշխանի տեսակներ` Կարմրախայտ, Գեղարքունի, Ծիածանափայլ, Ոսկեփայլ իշխան, Թառափի տեսակներ, Ծածանազգիներ և այլն։ Բունիաթյան ֆիշ ապրանքանշանով վաճառքում կան 700 գրամից մինչև 5 կգ քաշով իշխանի և մինչև 15 կգ քաշով թառափի տեսակներ։ Ընկերությունում մեծ կարևորություն են տալիս կերի որակին, այդ պատճառով օգտագործվում է "Բիոմար" կերը, որը հայտնի է աշխարհում իր որակով` ունի բարձր կալորիականություն, հագեցած է օգտակար նյութերով, և ամենակարևորը` հորմոնալ չէ։ Կերը ներկրվում է Ֆրանսիայից, "Բիոմար" ն արտադրող ընկերությունն ունի ԻՍՕ և ՀԱՍՊ սերտեֆիկատներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է նրանց արտադրանքի բարձր որակը։ Ձկնաբուծարանն աշխատում է արիատորային համակարգով, ջրից դուրս է բերվում ածխաթթու գազը և ազոտը ՝ ջուրը հարստացնելով թթվածնով: Աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրներում այս մեթոդով է արտադրվում լավագույն ձկնամթերքը: Հայաստանում լինելով ձկնամթերքի արտադրության առաջատարներից ընկերությունը տարեկան արտադրում է 1000 տոննա ձուկ` էկոլոգիապես մաքուր և որակյալ: Ժամանակակից տեխնոլոգիաներ, գիտական մոտեցում, լավագույն հումք, բարձր որակավորմամբ պրոֆեսիոնալ անձնակազմ. սա է Հայր և որդի Բունիաթյաններ ընկերության հաջողության գաղտնիքը: Գործարար նոր կապերի ստեղծման, թողարկվող արտադրատեսականին հանրությանը ներկայացնելու նպատակով ընկերությունը պարբերաբար մասնակցում է տարբեր էքսպո ցուցահանդեսների: Ագրոբիզնեսի լավագույն հարթակներից մեկում ՝ ArmProd EXPO սննդարդյունաբերության մասնագիտացված ցուցահանդեսում արդեն երկրորդ տարին է իր գեղեցիկ տաղավարով մասնակցում է "Հայ ձկնաբույծների միավորում" հկ և Հայր և որդի Բունիաթյաններ ընկերությունը: Այս տարի ևս ցուցահանդեսի այցելուներից էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Արմեն Բունիաթյանը վարչապետին ներկայացրեց ձկնաբուծության զարգացումներն ու խնդիրները, ինչպես նաև առաջիկա հեռանկարները: Ընկերությունն այսօր հաստատուն քայլերով առաջ է ընթանում` անընդհատ կատարելագործելով և ավելացնելով տեսականին՝ մշտապես թողարկում է միայն համեղ և բարձրորակ ձկնամթերք: Ցանկացած գործին անսահման նվիրումը արժանի գնահատական է պահանջում: 2014 թվականին «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպած «Տարվա լավագույն ապրանքանիշ և տարվա լավագույն հանրային ծառայող» ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում Բունիաթյան ֆիշ ընկերությունն արժանացավ «Ձկնաբուծության շուկայի առաջատար» մրցանակին և Որակի նշանի: Այնուհետև դարձյալ նույն տարում «Վստահության վարկանիշ 2014» մրցանակաբաշխության ընթացքում «Ձկնաբուծության ոլորտի խթանման և զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար» «Բունիաթյան ֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Բունիաթյանն արժանացավ պատվավոր մրցանակի: Ընկերության հաղթարշավը շարունակվում է նաև 2015 թվականին . Ձկնաբուծության զարգացմանն ուղղված մեծածավալ աշխատանքերի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից Հայր և որդի Բունիաթյաններ ընկերության տնօրեն Արմեն Բունիթայանն արժանացավ Ոսկե մեդալի: Եվ արդեն երկրորդ տարին անընդմեջ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպած «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2015» ամենամյա մրցանակաբաշխությանը «Բունիաթյան ֆիշ» ընկերությունն իր բարձրորակ տեսականիով արժանանում է «Ձկնաբուծության բնագավառի տարվա առաջատար» անվանակոչմանը և Համազգային վստահության «Որակի նշանին», սա նշանակումէ, որ Հայր և որդի Բունիաթյաններ ընկերության արտադրանքը համապատասխանում է Ստանդարտների ազգային ինստիտուտի սերտիֆիկացման և լաբորտարո փորձաքննության բոլոր չափանիշներն: Այս մրցանակները ընկերության երկար տարիների արդյունավետ աշխատանքի ապացույցն են, որն արժանիորեն է գնահատվում:

Առաջատար եվրոպական տեխնոլոգիաներ, որակյալ հումք, գիտակ անձնակազմ: Ահա այն ամենն, ինչը հնարավորություն է տալիս Հայր և որդի Բունիաթյաններ ընկերությանը թողարկել միայն բարձրորակ արտադրանք:

Աղբյուրը` Ta production
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8542 | 0 | 0
Facebook