Ընդունված է համարել, որ Ուիլյամ Ջեյմսը՝ ամերիկյան հոգեբանության հայրն է:
Մի անգամ նա հրավեր ստացավ Հարվարդում դասախոսությունների ցիկլ կարդալու՝ իր ընտրած թեմայով: Այդ դասախոսությունները բաց էին բոլոր ցանկացողների համար: Մի փոքր մտորումից հետո նա որոշեց ընտրել այն ժամանակների համար մի բավականին խիզախ թեմա՝ "Հնարավո՞ր է արդյոք ապացուցել Աստծո գոյությունը":
Հենց այդ պատճառով էլ, նա որոշակի հուզմունքով էր նայում դասախոսությանն այցելած մարդկանց: Ամենավերջին պահին, գլխավոր մուտքից ներս վազեց մի ծեր լեդի և նստեց դահլիճի կենտրոնում:
Պրոֆեսոր Ջեյմսի դասախոսությունը անցնում էր սովորականի նման փայլուն: Այդ ամբողջ ընթացքում, նա ինքն իր մեջ նշում էր, որ ծեր լեդին շատ ուշադիր է լսում, և թվում էր, թե նրան դուր է գալիս ելույթը, օրինակ՝ նա ծիծաղեց այնտեղ, որտեղ ոչ ոք այլևս չէր ծիծաղում: Ամեն ինչ նորմալ էր:
Ելույթի ավարտից հետո, որը ջերմորեն ընդունվեց հասարակության կողմից, սովորականի նման հարցեր տալ ցանկացողների հերթ առաջացավ: Եվ բնականաբար, այդ հերթի վերջում կանգնած էր այն ծեր լեդին: Երբ նրա հերթը հասավ, նա խիզախորեն նայեց Ջեյմսի վրա և ասաց.
— Դոկտոր Ջեյմս, ինձ շատ դուր եկավ Ձեր դասախոսությունը, սակայն ինձ մոտ մի հարց մնաց:
— Խնդրեմ մադամ, տվեք Ձեր հարցը, — նրբակրթորեն պատասխանեց Ուիլյամ Ջեյմսը:
— Ահա թե ինչ, դոկտոր Ջեյմս, — պատասխանեց նա, — եթե Աստված չկա, ապա ինչու՞ Երկիրը վայր չի ընկնում:
Դոկտոր Ջեյմսը արագ մտածեց, թե ինչ կարող է ասել գրավիտացիայի և կենտրոնախույս ուժերի մասին, սակայն մի փոքր մտորելուց հետո որոշեց այնպիսի պատասխան տալ, որպեսզի ավելի լավ հասկանա զրուցակցի հայացքները: Նա դիմելով վերջինիս, ասաց՝
— Մադամ, ես բնականաբար կպատասխանեմ Ձեր հարցին, սակայն սկզբից կցանկանայի իմանալ, թե ըստ Ձեզ ինչպե՞ս է ստացվում, որ Երկիրը վայր չի ընկնում:
— Դե ինչ, դա շատ դյուրին հարց է: Դոկտոր Ջեյմս, Երկիրը ամուր հիմնված է հսկա կրիայի պատյանի վրա:
Մի պահ Ջեյմսը ուրախացավ լսելով այդպիսի անսովոր պատասխան, իսկ հետո արդեն հաղթանակ ակնկալելով՝ տվեց հաջորդ ակնհայտ հարցը.
— Այդ դեպքում խնդրում եմ արագ ասեք ինձ, մադամ, իսկ ի՞նչն է պահում այդ հսկա կրիային:
— Ոչ: Ոչ: Ոչ: Դոկտոր Ջեյմս, — պատասխանեց ծեր լեդին, — Դուք ինձ անակնկալի չեք բերի և չեք կարողանա մոլորեցնել: Այնտեղ կրիաները մինչև ամենաներքևն են: