Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞վ է օգտակար սեքսը կնոջ համար

Armen Hakobyan
Հեղինակ`
Armen Hakobyan
01:20, ուրբաթ, 08 փետրվարի, 2013 թ.
Ինչո՞վ է օգտակար սեքսը կնոջ համար
    
Բժիշկներն ու հոգեբանները շարունակում են մեզ համոզել այն բանում, որ սեքսը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը, այլ նաև դրական ազդեցություն է ունենում առողջության վրա: Հանում է սթրեսը, վերացնում է անքնությունը, կարգավորում է արյունատար անոթների շրջանառությունը և սրտի աշխատանքը:

    
Կնոջ համար սեքսը բոլորովին այլ բան է, քան տղամարդու:

    
Ինչո՞վ են տարբերվում տղամարդիկ կանանցից: Տղամարդիկ միշտ գոհ են այն ամենով, ինչ ունեն կյանքի տվյալ փուլում: Այլ կերպ ասած` նրանք միշտ և ամեն ինչում ամբողջությամբ բավարարված են:

    
Կանանց միշտ չի բավարարում այն, ինչ նրանք ունեն: Նրանք բոլորը ցանկանում են անպայման ամուսնանալ, սակայն ամուսնանալուց հետո նրանք նորից ձգտում են ազատությանը, բայց ստանալով ազատություն, նրանք դարձյալ փորձում են ամուսնանալ: Կինը միշտ փնտրում է փոփոխություններ, նա համարվում է բոլորից ու ամեն ինչից անբավարարված էակ, անգամ` ինքն իրենից: Հավանական է, որ հենց այստեղից է առաջանում նրա ցանկությունը` սիրել ու լինել սիրված:
Մարդ արարածը հաճախ է սիրահարվում, սակայն դա հաճախ լինում է պատրանք: Սիրո մեջ փոխադարձ ներգրավման ուժի և արագության բարձրացման համար ազդում են շատ պատճառներ, որոնցից ամենակարևորը բնավորությունն է:

    
Մեծ սերը կնոջը ստիպում է փոխել իր սովորույթներն ու սկզբունքները: Նրանք պատրաստ են փակել իրենց աչքերը իրենց սիրելի տղամարդու բազմաթիվ թերությունների վրա և նրանց ընդունել այնպիսին, ինչպիսին, որ իրականում կան:
    
1. Սեր և սեքս – լավագույն դիետա

    
Գիտնականները հաշվարկել են, որ համբույրի ժամանակ աշխատում են շրթունքների 12 մկանները, լեզվի 17 մկանները, իսկ սրտի աշխատանքն արագանում է: Համբույրի ժամանակ սիրահարները կորցնում են 9 կալորիա: Իսկ ինչ վերաբերում է սեքսին, կալորիաների սպառումը մեկ սեռական ակտի ժամանակ հավասար է 15 – րոպեանոց վազքի:

    
    
    
2. Սեքսը բարձրացնում է իմունիտետը

    
Վիրուսների ուսումնասիրության արդյունքում գիտնականները եկան այն երակացության, որ սեռական հարաբերությունների հաճախականությունը դրական ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա: Նույնիսկ շաբաթական 2 անգամը կարող է գործել հրաշքներ: Այդ սեքս-ռեժիմում օրգանիզմը արտադրում է ավելի շատ հակամարմիններ (иммуноглобулин А) , որոնք բարձրացնում են իմունիտետը և պաշտպանում են օրգանիզմը վիրուսներից:

    
    
    
3. Գեղեցկության թերապիա
Սեքսը դարցնում է կնոջ մաշկը գեղեցիկ: Գիտնականները պարզել են, որ սեքսը խթանում է վերականգնող գործընթացները:
    

    
4. Դեպրեսիայի դեմ հարված
Կնոջ համար ցանկալի լինելու զգացողությունը շատ կարևոր է: Ոչ միայն սեքսը, այլ նաև համբույրներն ու քնքշանքները կարգավորում են էնդորֆինի արտադրությունը թեթևացնում մկանային լարվածությունը: Ամերիկյան գիտնականները, ուսումնասիրելով երիտասարդ ամերիկացիների ինտիմ կյանքը, եկան այն եզրակացության, որ այն կանայք, ում ամուսնինները սեքսի ժամանակ օգտագործում են պահպանակներ, անտարբեր են լինում և հակված են վատ տրամադրության:
Պարզվում է, որ ամբողջ խնդիրը սերմնահեղուկի մեջ է, որն իր մեջ պարունակում է այնպիսի հորմոնանման նյութեր, որոնք բարձրացնում են կանացի հորմոնների արտադրությունը և կանխում են դեպրեսիաների զարգացումը:
Անգամ այն ժամանակ, երբ մենք ժպտում ենք, օրգանիզմում արտադրվում են երջանկության հորմոններ: Կինը, որը գտնվում է ինքն իր հետ հարմոնիայի մեջ, կարողանում է գրավել տղամարդկանց:
Եվ վերջապես, լավագույն միջոցը, սեքսուալ լինելու, դա երջանիկ լինելն է:

    
Մաղթում եմ, որ միշտ լինեք երջանիկ:

     Նյութի աղբյուր` http://www.edmanblog.com/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10566 | 1 | 0
Facebook