Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպիսի՞ն է կյանքն առանց ծխախոտի

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
00:55, ուրբաթ, 08 փետրվարի, 2013 թ.
Ինչպիսի՞ն է կյանքն առանց ծխախոտի
     Ծխելու ժամանակ մի քանի վայրկյանի ընթացքում նիկոտինի մոլեկուլները թափանցում են ուղեղ: Այնտեղ նիկոտինը ազդում է ուղեղի վրա՝ նպաստելով դոմաֆին հաճույքի հորմոնի արտադրմանը: Դոմաֆինից զատ, ծխախոտը նպաստում է նաև այլ մոլեկուլների արտադրմանը, որոնց շնորհիվ մարդը ուրախանում է, երջանկոթյուն է ապրում: Հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ այդ հորմոնների շնորհիվ մարդիկ սկսում են տեսնել միայն լավը, ընկալել միայն դրականը, իսկ բացասական երևույթները պարզապես չեն տեսնում: Սա է պատճառը, որ ստրեսների, նյարդային համակարգի լարվածության ժամանակ մարդիկ ավելի շատ են ծխում և իսկապես հանգստանում են՝ ժամանակավորապես անտեսելով ծագած խնդիրները:
     Երբ մարդիկ թողնում են ծխելը՝ դադարում է նիկոտինի մատակարարումը ուղեղ: Հետևաբար դոմաֆինի արտադրությունը ևս նվազում է, ինչի պատճառով կարող է զրկվածության զգացողություն առաջանալ: Փորձերը ցույց են տվել, որ նրանք, ովքեր 31 օր զրկված են եղել ծխախոտից՝ ընկել են սուր դեպրեսիայի մեջ և միշտ եղել են լարվածության մեջ:
     Մի մասն էլ կարծում է, թե պակասեցնելով ծխախոտի օրեկան չափը, կամ էլ անցում կատարելով ավելի թեթև ծխախոտի կարող են աստիճանաբար հրաժարվել: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այս եղանակներից և ոչ մեկը արդյունավետ չեն, այլ հակառակը՝ ավելի են վնաս պատճառում՝ թույլ չտալով հրաժարվել ծխախոտից...
     Եկեք գիտակցենք ծխախոտի հասցրած վնասը և վե՛րջ ասենք նրան, չէ՞ որ ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6761 | 0 | 0
Facebook