Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուսադիրները կրկին նորաձև են

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
01:45, ուրբաթ, 08 փետրվարի, 2013 թ.
Ուսադիրները կրկին նորաձև են
     Այս տարի նորաձև են վառ շուրթերը, հաստ հոնքերը, կարճ, սակայն վառ գույնի ներկած եղունգները և իհարկե ուսադիրները: Այս տարի կարծես տեղափոխվում ենք նապոլեոնական դարաշրջան՝ մետաղական կոճակներ, ուսադիրներ, բարձր չապի գլխարկներ: Նորաձև են բոլոր տեսակի ուսադիրները՝ սկսած փայլուն քարերով, նուրբ թելերով զարդարվածներից, մինչև մեծ չափերի, մետաղական ուսադիրները: Մի մասը նախընտրում է կրել 2 ուսին, իսկ շատերը կրում են միակողմանի ուսադիր: Այս աքսեսուարը յուրահատուկ տեսք և շքեղություն է փոխանցում ցանկացած հագուստին: Ուսադիր կրում են թե՛ բաճկոնների, թե՛ վերնաշապիկների ուսագլուխներին: Նաև կարող եք ամրացնել համապատասխան երեկոյան զգեստների վրա, ինչի շնորհիվ ձեր զգեստը յուրահաուկ փայլ և նրբագեղություն կստանա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6867 | 0 | 0
Facebook