Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուրբ Ստեփանոս Հոգևոր-Մշակութային կենտրոնի սաները «Նռան հատիկ» ամենամյա փառատոնում

21:58, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2015 թ.
Սուրբ Ստեփանոս Հոգևոր-Մշակութային կենտրոնի սաները «Նռան հատիկ» ամենամյա փառատոնում

Նպատակաուղղված գործը միշտ տալիս է իր սպասված արգասիքները: Դրա շնորհիվ է, որ հոկտեմբերի 26-ը Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս Հոգևոր-Մշակութային կենտրոնի «Ավետիս» թատերական խմբակի սաների կենսագրականում առանձնացավ իր յուրահատուկ խորհրդով:

Մի սովորական աշնանային օր դարձավ գեղեցիկ ու լուսավոր: Մեր սաները ուղևորվեցին Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, ուր անցկացվում էր Նռան հատիկ ամենամայա թատերական փառատոնը: Փառատոնի շրջանակներում ՝ Ս.Օհանյանի գլխավորությամբ, մեր սաները ներկայացրեցին Հ.Թումանյաի սիրելի հեքիաթներից ՝ «Շունն ու կատուն» և «Պոչատ աղվեսը» , այսպիսով հանդիսատեսի դատին հանձնելով տանսնաբանյան պատվիրաններից երկուսը՝ «Մ՛ի ստիր» և «Մ՛ի գողացիր»:

Դե ինչ՝ մաղթենք մեր սաներին նորանոր հաջողություններ:

Աղբյուրը` Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
4016 | 0 | 0
Facebook