Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բերքի տոնը Կենտրոնում

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
16:13, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2015 թ.
Բերքի տոնը Կենտրոնում

Արդեն մեկ տասնամյակից ավել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում ընդհանուր ուսումնական ծրագրին զուգահեռ կիրառվում է ազգային ծեսերի, ժողովրդական երգ ու պարի ուսուցման ծրագիրը: Ծեսերը երեխաներին մատուցվում են հետաքրքիր, մանկական մտածողության ու հնարավորություններին համապատասխան, համեմված խաղիկներով, ասացվածքներով ու հանելուկներով:

Այսօր ԵրևանիՍրբ. Կաթողիկե և Սրբ.Աննա եկեղեցիների բակում նշում էին Բերքի տոնը: Միջոցառումը օրհնանքի խոսքով սկսեց եկեղեցու հոգևոր սպասավոր հայր Ավետիսը: Ծեսի մատուցման ընթացքում մանկապարտեզի սաների մասնակցությամբ ներկայացվեց, թե ինչպես էին հայերը նշում այս գեղեցիկ ու բերքառատ տոնը: Շուրջը ամեն բան՝ ազգային երգն ու պարը, խաղերը, մասնակիցների գունեղ տարազները, հայկական բերքով ու բարիքով լի զամբյուղները, ծեսին բնորոշ ձևավորումը, ստեղծել էին հայեցի, հին ավանդական, օտարամոլությունից զերծ մթնոլորտ: Միջոցառմանը ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: «Այսպիսի միջոցառումները նպաստում են երեխաների հայեցի դաստիարակմանը, ծանոթացնում իրենց ակունքներին: Մենք ջանք չենք խնայելու մատաղ սերնդին սերմանելու սեր դեպի ազգայինը, դեպի մեր մաքուր անաղարտ երգն ու պարը» , նշեց վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3306 | 0 | 0
Facebook